Էրդողանը հայտարարել է, թե «Թուրքիան թույլ չի տա իրականացնել նրանց ծրագրերը, որոնք ձգտում են տարածաշրջանը վերածել արյան ծովի»

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Թուրքիան հանդիսանում է խաղաղության ու կայունության հենակետ տարածաշրջանում՝ միջազգային հարթակում աճող անորոշության ֆոնին։ Այս մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը գրել է երկրի հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի դամբարանի հուշամատյանում։ Նա համալիր է այցելել երկրի բարձրագույն ռազմական խորհրդի անդամների ուղեկցությամբ, գրում են թուրքական լրատվամիջոցները։

«Այս կրիտիկական ժամանակաշրջանում, երբ աշխարհում աճում է անորոշությունը, տեղի են ունենում թեժ հակամարտություններ, կատարվում են քաղաքական սպանություններ, Թուրքիան առանձնանում է որպես կայունության և խաղաղության հենակետ իր տարածաշրջանում»,- գրել է Էրդողանը։

Նա հավելել է, թե Թուրքիան վճռական է պաշտպանելու իր ազգային շահերը՝ ընդդեմ վերջերս վերածնված ծավալապաշտական նկրտումների։

«Մենք հնարավորություն չենք տա իրականացնելու ծրագրերը նրանց, որոնք ձգտում են տարածաշրջանը վերածել արյան ծովի՝ շարունակելով վստահության աղբյուր լինել մեր ընկերների, ինչպես նաև մեր երկրի քաղաքացիների համար»,- նշվում է Էրդողանի գրառման մեջ։

Նշենք, որ այսօր Թուրքիայում Էրդողանի գլխավորությամբ տեղի է ունենալու երկրի բարձրագույն ռազմական խորհրդի նիստ։