Ադրբեջանում վաղվանից աշխատանքն է սկսում ԵԱՀԿ դիտորդական առաքելությունը

Լուրեր

27.11.2026 | 10:23
Գուկեշը և Սինդարովը դարձյալ չեն պարզել հաղթողին
27.11.2026 | 10:15
Էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Երևանում և մարզերում
27.11.2026 | 10:07
Դենիս Ջորկաեֆ․ «Նման գործողություններն ինձ չեն կանգնեցնի»
27.11.2026 | 09:52
Ինչ իրավիճակ է Լարսում
27.11.2026 | 09:41
Երևանում թռչնամսի արտադրամասի գործունեությունը կասեցվել է
27.11.2026 | 09:30
ՀՀ-ում փակ ավտոճանապարհներ կան
26.11.2026 | 23:40
Եվրոպա լիգա․ «Արարատ-Արմենիան» պարտվեց «Զալցբուրգին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 23:25
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 150 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 179 քաղաքացու
26.11.2026 | 23:09
Ուկրաինայի քաղաքացին ինքնահրկիզվել է Վարշավայում՝ նախագահական պալատի դիմաց
26.11.2026 | 22:50
SpaceX-ը տիեզերքում ԱԲ-ի համար տվյալների մշակման կենտրոններ ստեղծելու թույլտվություն է ստացել
26.11.2026 | 22:21
Թուրքիայի ՊՆ ղեկավարը մեկնում է ԱՄՆ՝ նոր Կոնգրեսի ձևավորման նախաշեմին С-400-ների և F-35-ի հարցն առաջ մղելու համար
26.11.2026 | 21:53
Երևանի գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողությանը կմասնակցեն միջազգային ինֆլուենսերներ
26.11.2026 | 21:24
Իրանը կարող է դառնալ «ԱՊՀ+» կարգավիճակ ստացած առաջին երկիրը
26.11.2026 | 21:13
«Անպատկառ միջամտություն է երկրի ներքին գործերին»․ Զախարովան՝ ՀՀ Սահմանադրության հետ կապված Գերմանիայի ԱԳ նախարարի հայտարարության մասին
26.11.2026 | 21:00
Նիկոլ Փաշինյանը հեռանում է, հարգելի՛ ընդդիմադիրներ, տվեք ձայները՝ գնանք հանրաքվեի, այլևս չի առաջադրվի․ Լիլիթ Մինասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովն ընդունել է ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) դիտորդական առաքելության ղեկավար Դիտմիր Բուշաթիին, որը դիտարկելու է սեպտեմբերի 1-ին կայանալիք Միլլի Մեջլիսի արտահերթ ընտրությունները։ Ադրբեջանի ԱԳՆ-ի հաղորդմամբ՝ հանդիպման ընթացքում քննարկվել են խորհրդարանական ընտրությունների նախապատրաստման և այդ հարցում միջազգային պարտավորությունների հարցեր։

Բայրամովը պատվիրակությանը տեղեկացրել է «ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների անցկացման ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումների մասին»։ Նա նաև նշել է «գալիք ընտրությունների պատմական նշանակությունը», քանի որ դրանք կլինեն Ադրբեջանում առաջին խորհրդարանական ընտրությունները, որոնք կանցկացվեն «օկուպացիայից ազատագրված տարածքներում»։

Նշվել է նաև դիտարկման գործընթացում դիտորդական առաքելությունների օբյեկտիվության և անաչառության կարևորությունը։

Բուշաթին իր հերթին նշել է, որ օգոստոսի 1-ին Բաքվում կկայանա մամուլի ասուլիս՝ նվիրված ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության աշխատանքի մեկնարկին։ Նա տեղեկացրել է ծրագրված աշխատանքների մասին, որոնք առաքելությունը մտադիր է կատարել առաջիկա 6 շաբաթների ընթացքում։

Նշեք, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն հրավիրել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ին, ԱՊՀ-ին, ԻՀԿ-ին, ՎՈՒԱՄ-ին, Չմիավորման շարժման երիտասարդական կազմակերպությանը, Շանհայի համագործակցության կազմակերպությանը և Թյուրքական պետությունների կազմակերպությանը ընտրությունների դիտարկման համար։ Պաշտոնական Բաքուն ԵԽԽՎ դիտորդական առաքելությանը չի հրավիրել։

Միլլի Մեջլիսն իր հերթին հրավիրել է 13 կազմակերպությունների։ Դրանք են՝ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողով, ԱՊՀ ՄԽՎ, Թյուրքական պետությունների կազմակերպության խորհրդարական վեհաժողով, Իսլամական համագործակցության կազմակերպության խորհրդարանական միություն, Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողով, ՎՈՒԱՄ-ի ԽՎ, Ասիական խորհրդարանական վեհաժողով, Համաաֆրիկյան խորհրդարան, Տնտեսական համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողով, Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի միջխորհրդարանական կազմակերպություն, Արաբական խորհրդարան, Խորհրդարանականների միջազգային կոնգրես, Ասիական քաղաքական կուսակցությունների միջազգային համաժողով։