Ֆրանսիան ներգրավված է Տաթևի վանական համալիրի վերականգնման ծրագրում
Մշակույթ
30.07.2024 | 10:20ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոտինյին X-ի իր միկրոբլոգում արված գրառմամբ տեղեկացրել է, որ Փարիզը ներգրավված է Տաթևի Մեծ Անապատ վանական համալիրի վերականգնման ծրագրում։
«Տաթևի վանքը հայկական մշակութային ժառանգության գոհարներից է և նշանավորում է երկրի ինքնությունը:Ֆրանսիան ներգրավված է Տաթևի Մեծ Անապատ վանական համալիրի վերականգնման ծրագրում», – գրել է դեսպան Դըկոտինյին։