Քարվաճառում Ադրբեջանի ՊՆ զինծառայող է ինքնասպան եղել

Քարվաճառում Ադրբեջանի բանակի զինծառայող է ինքնասպան եղել, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նշվում է, որ Ադրբեջանի ՊՆ N զորամասի զինծառայող Արշադ Ղահրամանովն ինքնասպանություն է գործել հրազենի գործադրմամբ։
Զինդատախազի ավագ օգնական, զինվորական դատախազության մամուլի ծառայության ղեկավար Ֆիրադ Ալիևը լրատվամիջոցներին ասել է, որ ստացված տեղեկատվության հիման վրա դեպքի վայրում իրականացվել է զննություն։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, հարցաքննվել են վկաներ, նշանակվել են տարբեր փորձաքննություններ, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական միջոցառումներ։ Նախաքննությունը շարունակվում է։