Լրագրողական կազմակերպությունները հայտարարություն են տարածել Շուշիում անցկացված  «Գլոբալ մեդիա ֆորում»-ի առնչությամբ

Լուրեր

27.10.2026 | 22:19
Պուտինն Ադրբեջանը «Ռուսաստանի լավ գործընկեր» է անվանել
27.10.2026 | 22:06
Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.10.2026 | 21:57
«Անկախ դիտորդը» ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների նախնական գնահատականը
27.10.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.10.2026 | 21:29
Մոջթաբա Խամենեին կարևորել է պատերազմը դադարեցնելու համար Իրանի պայմանների կատարումը
27.10.2026 | 21:15
Երևանի ու Եղվարդի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
27.10.2026 | 21:00
Արգելված է եկեղեցու ինքնավարությանը միջամտելը․ քննիչ հանձնաժողով չէի ձևավորի, եթե ես լինեի պետական իշխանություն․ Անահիտ Մանասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹԹ
27.10.2026 | 20:49
Դեմոկրատները պահանջում են հետաքննել Թրամփի կապերն Էփշտեյնի հետ․ նոր զեկույցում ԱՄՆ նախագահի հասցեին սեռական բռնության նոր մեղադրանք կա
27.10.2026 | 20:41
Զելենսկին մանրամասներ է հայտնել Նորվեգիայի և Ֆինլանդիայի առաջնորդների՝ Պուտինի հետ ունեցած զրույցի վերաբերյալ
27.10.2026 | 20:30
10 գդալ շաքար՝ 1 շիշ էներգետիկում. թևեր տվող ըմպելիքի ու մրգային գոլորշու ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 20:14
ՀՀ ընտրություններին ընդառաջ՝ հայկական տեղեկատվական դաշտը թիրախավորվել է ՌԴ-ի հետ կապ ունեցող պետական կառույցների կողմից․ զեկույց
27.10.2026 | 20:00
Վազգեն Սարգսյանը և Կարեն Դեմիրճյանը կողմ էին Մեղրիով ճանապարհի բացմանը․ ահաբեկչությամբ կանխվեց դա՝ ՌԴ-ին ձեռնտու չէր․ Լևոն Բարխուդարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 19:45
Հոկտեմբերի 27-ից 27 տարի անց․ Ջհանգիրյանը կոչով դիմում է գլխավոր դատախազին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 19:35
COP17-ի 33 մլն դոլարի «հաշիվը»․ 45 մլն դրամով 90 վայրկյանանոց ռիլից մինչև 100 մլն-ի թարգմանություն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 19:25
«Փրկե՛նք Ամուլսարը, պահպանե՛նք կենսաբազմազանությունը»․ խաղաղ ակցիա COP17-ի Կապույտ գոտում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Լրագրողական կազմակերպությունները համատեղ հայտարարություն են տարածել Շուշիում անցկացված  «Գլոբալ մեդիա ֆորում»-ի առնչությամբ՝ կոչ ենք անելով միջազգային լրագրողական և իրավապաշտպան կազմակերպություններին, համաշխարհային առաջատար լրատվամիջոցներին՝ գնահատել Շուշիում անցկացված «ֆորումի» բացասական ազդեցությունը ժողովրդավարական արժեքների վրա։

Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև.

«Ժողովրդավարության և մամուլի ազատության միջազգային վարկանիշներում ստորին տեղերը զբաղեցնող
Ադրբեջանն իր նախագահի մասնակցությամբ  հուլիսի 20-22-ն արդեն երկրորդ անգամ (առաջինը մեկ տարի առաջ էր)
Շուշիում անցկացրեց, այսպես կոչված, «Գլոբալ մեդիա ֆորում», որի թեման էր՝ «Կեղծ պատմությունների
բացահայտում. պայքար ապատեղեկատվության դեմ»։

Գուցե ոչ մի զարմանալի բան չկա, որ այսպիսի միջոցառումներ են կազմակերպվում Ադրբեջանի պես երկրում,
որտեղ բազմաթիվ լրագրողներ շինծու մեղադրանքներով գտնվում են բանտերում, հետապնդվում և ստիպված են լինում
արտագաղթել, որպեսզի փրկվեն ավտորիտար ռեժիմի ռեալ սպառնալիքներից։ Ի վերջո, նման «ֆորումները» տվյալ
վարչակարգի համար դառը իրականությունը կոծկելու փորձեր են ու միջոց։ Բայց զավեշտալին այն է, երբ այդ
միջոցառումներին այս կամ այն կարգավիճակով մասնակցում են որոշակի համբավ ու հեղինակություն ունեցող
միջազգային կազմակերպությունների և լրատվամիջոցների ներկայացուցիչներ, որոնք, կարծես անտեսելով իրենց իսկ
կառույցների կողմից տարիներ շարունակ Ադրբեջանին ուղղված սուր քննադատությունը, իրենց ներկայությամբ և
հաճոյախոսությամբ նպաստում են, որ «ֆորումները» դառնան պաշտոնական Բաքվին «պարզերես անելու» ուղերձների
հարթակ։

Էլ ավելի զավեշտալի էր «ֆորումի» թեման, քանի որ այդ նույն ալիևյան ռեժիմը շռայլորեն խրախուսում է կեղծ
պատմությունների տարածումը և ապատեղեկատվությունը։

Եթե մեծ հաշվով սպասելի էին այդ միջոցառման ընթացքում, օրինակ, ռուսաստանյան քարոզչամիջոցների
կարկառուն դեմքերի գովքն ու պերճախոսությունը Ալիևի հասցեին, ապա, մեղմ ասած, անհասկանալի է նույն կեցվածքը
արևմտյան երկրներից ժամանած մասնակիցների կողմից։ Վերջիններից որևէ մեկը չհանդգնեց որևէ քննադատական
խոսք ասել կամ մի սուր հարց տալ Ալիևին՝ Ադրբեջանում մամուլի վիճակի, լրագրողների նկատմամբ բռնաճնշումների,
քաղբանտարկյալների, էլ չենք ասում՝ Լեռնային Ղարաբաղում Բաքվի իրականացրած հայաթափման մասին։
Մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպություններս, արձանագրում ենք, որ այսպիսի գործելակերպը հակասում է
անաչառ և պատասխանատու լրագրության սկզբունքներին։

Կոչ ենք անում միջազգային լրագրողական և իրավապաշտպան կազմակերպություններին, համաշխարհային
առաջատար լրատվամիջոցներին՝

 գնահատել Շուշիում անցկացված «ֆորումի» բացասական ազդեցությունը ժողովրդավարական
արժեքների վրա,
 վերանայել դրա նկատմամբ վերաբերմունքը և մասնակցության սկզբունքները,
 բացառել մասնագիտության հետ անհամատեղելի երեսպաշտությունը։

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ
ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ
ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ
ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ»։