ԵՄ-ին անդամակցելու հեռանկարը նշանակալի ծանրաձող է․ ՀՀ-ն պե՛տք է բարձրացնի, եթե ուժեղ պետություն ենք ուզում․ Արմեն Քթոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.10.2024 | 18:30
Կալանքը խափանմա՞ն, թե՞ ճնշման միջոց. ահազանգում են անգամ իշխանական պատգամավորները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2024 | 18:25
ԱՄՆ-ն անկասկած պատրաստ է կին նախագահ ունենալ. Հարիս
23.10.2024 | 18:19
COP29-ը լավ առիթ է՝ ուշադրություն կենտրոնացնենք տարածաշրջանի խնդիրներին և խաղաղության գործընթացին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2024 | 18:15
Մոտ ապագայում կտեսնեք նոր ձերքբերումներ․ Միրզոյանը՝ հայ- թուրքական երկխոսության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2024 | 18:12
Ալեն Սիմոնյանն ու Վալենտինա Մատվիենկոն հեռախոսազրույց են ունեցել
23.10.2024 | 18:08
Հնարավոր է միայն ՌԴ-ի մասնակցությամբ․ Զախարովան՝ տարածաշրջանային երթուղիների ապաշրջափակման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2024 | 18:00
Երևանի ՀԷԿ-ում հրդեհ է բռնկվել, Ստեփանակերտում մնացած հայ կին է մահացել․ ԼՈՒՐԵՐ
23.10.2024 | 17:55
Հարձակում Թուրքիայում ռազմարդյունաբերական գործարանում․ զոհեր և վիրավորներ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2024 | 17:53
Եկեք գնանք Կիրանց և տեսնենք՝ սահմանազատումը բխո՞ւմ է ՀՀ-ի շահերից, թե՞ չի բխում․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2024 | 17:48
Սի Ցզինպինը ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովում հրաժարվել է երթևեկել Պուտինի լիմուզինով
23.10.2024 | 17:45
ԲՐԻԿՍ-ի օրակարգը մեզ համար շատ կարևոր է, ինձ հրավիրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2024 | 17:44
Բելառուսում նախագահական ընտրությունները նշանակվել են 2025թ․ հունվարի 26-ին
23.10.2024 | 17:40
«3+3» հարթակում չենք պատրաստվում բանակցել Ադրբեջանի հետ. Արարատ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2024 | 17:38
ՄԻՊ հաստատության 20-ամյակի առթիվ բարձրաստիճան միջազգային համաժողովի մասնակիցների համար Պաշտպան Անահիտ Մանասյանի նախաձեռնությամբ կազմակերպվել է մշակութային այց Գառնիի հեթանոսական տաճար
23.10.2024 | 17:34
Ի՞նչ է պատահել Գյումրիում, մեզ էլ ասեք, մենք էլ իմանանք․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանի համար տնտեսական իմաստով ի՞նչ կարժենա ԵՏՄ-ից դուրս գալը և ԵՄ-ին ինտեգրվելը․ հարցը արդիական է վերջին արտաքին քաղաքական զարգացումների ֆոնին։  Անցյալ տարի Հայաստանի և ԵԱՏՄ երկրների միջև ապրանքաշրջանառությունն աճել է 41 տոկոսով, ՌԴ-ն շարունակում է մնալ Հայաստանի առաջատար առևտրային գործընկերը, ուր ուղղվում է Հայաստանի արտահանման 50 տոկոսը։ 2023-ին Ռուսաստանի հետ երկկողմ առևտրաշրջանառությունը գրեթե 7 միլիարդ դոլարի է հասել: Հարց է առաջանում՝ արդյո՞ք այս կախվածությունը ՌԴ-ից վտանգավոր չէ, երբ մեկ օրով Լարսի փակումը հայկական ապրանքների արտահանման հարցում լուրջ խոչընդոտ է դառնում։

ՀՀ-ԵՄ համաձայնագրով նախատեսված են աշխատանքներ հայկական արտադրության ապրանքները Եվրոպական միության ստանդարտներին համապատասխանեցնելու վերաբերյալ։ Սա նաև քաղաքական նշանակություն ունի, որպեսզի ՌԴ-ի կողմից տոտալ արգելքների դեպքում հնարավոր լինի ապրանքները ուղղորդել Եվրամիություն։ Էկոնոմիկայի նախկին նախարարը 2023-ի տարեվերջին ասում էր, որ 1-2 տարում կտեսնենք դիվերսիֆիկացման արդյունքը։

Տնտեսագետ, ՀՊՏՀ վիճակագրության ամբիոնի վարիչ Արմեն Քթոյանը Factor TV-ի հետ զրույցում ասում է, որ ԵՄ-ին անդամակցելու հեռանկարը ՀՀ-ի համար նշանակալի ծանրաձող է, թեև այն բարդ է բարձրացնել, քան ԵՏՄ-ի պարագայում․ «Բայց պետք է բարձրացնել այն, եթե ուզում ենք ուժեղ և կենսունակ պետություն դառնալ։ Ես չեմ կարծում՝ ՌԴ-ն պատժամիջոցներ կկիրառի ՀՀ-ի դեմ, միակ ծանրակշիռ ճնշման լծակը գազի թանկացումն է։ Արևմուտքի հետ շփումը ՀՀ-ին արդիականացում կբերի, այս ռեգիոնում չունենք այլ տարբերակ, քան արդիական տնտեսություն ունենալն է։ Թե չէ միրգ վաճառող երկիր կմնանք, ինչպիսին Ռուսական կայսրության կազմում էինք։ Մենք ունենք ախոյան, որ եթե հայտնվես նրանից կախվածության մեջ, այդ դեպքում՝ անկախ պետականության մասին խոսելն ավելորդ կդառնա։ ՀՀ-ի կենսական անհրաժեշտությունն է՝ դառնալ էֆեկտիվ տնտեսությամբ երկիր, անվտանգային մարտահրավերները լուծելու այլ տարբերակ չկա։ Եվրաինտեգրմամբ կունենանք այն երկիրը, որ փնտրում ենք ՀՀ-ի սահմաններից դուրս։ Ձախողելու իրավունք չունե՛նք, մեր Ավետյաց երկիրը Հայաստանն է։ Պատերազմի այս ելքը պետության ձախողման վկայությունն է՝ ինստիտուցիոնալ ձախողում, և հիմա զրոյից պիտի կառուցենք այն պետությունը, որում ուզում ենք ապրել»,- նշեց տնտեսագետը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան