Ադրբեջանն ու Չինաստանը ռազմական կրթության ոլորտում համագործակցության հարցեր են քննարկել

Լուրեր

07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
07.11.2026 | 15:54
Եթե թուրքերն ուզենան հարձակվեն, մենք չենք հասցնի հզորանանք, որևիցե բան չենք հասցնի. Սիմոնյանը՝ սփյուռքահային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 15:43
Ռումբի տեղադրման մասին սպառնալիքներ՝ եվրոպական հեռուստաընկերություններին․ նամակները ստորագրված են եղել «Միխայիլ Անդրոպով» անունով
07.11.2026 | 15:25
Ինչի՞ պետք է կարողանանք ինչ որ տեղ տեղաշարժվենք, իսկ ադրբեջանցին մի տեղից մյուսը չկարողանա. Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 15:06
ԱՄՆ-ն մինչև 20 մլն դոլար պարգևատրում է առաջարկում Իրանի միջուկային ծրագրի մասին տեղեկությունների համար
07.11.2026 | 14:41
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի մինչև 11 աստիճանով․ սպասվում են ձյուն և անձրև
07.11.2026 | 14:19
Կաթնամթերքում հայտնաբերված մանրէների ոչ բոլոր տեսակներն են վտանգավոր․ ՍԱՏՄ-ն՝ Փաշինյանի հանձնարարությունից հետո
07.11.2026 | 14:06
5000 դոլարի դիմաց սպանություն էին նախապատրաստում․ Արմավիրում երեք տղամարդ է ձերբակալվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.11.2026 | 13:59
Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ի պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:33
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետը մասնակցել է MaskOFF պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:08
Ալիկ Սարգսյանի մարզպետության տարիներին 1480 հա հող է տրամադրվել ձևական մրցույթներով․ Դատախազությունը դիմել է դատարան
07.11.2026 | 12:54
Գևորգ Էմին-Տերյանի նկատմամբ ֆիզիկական ներգործության կատարելու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել. ՆԳՆ
07.11.2026 | 12:34
Ռուսաստանում հրթիռակոծվել է «Իսկանդեր» հրթիռների համար սարքավորումներ արտադրող գործարանը․ խոշոր հրդեհ է բռնկվել
07.11.2026 | 12:15
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
Բոլորը

Ադրբեջանի Պաշտպանության ազգային համալսարանում հանդիպում է տեղի ունեցել Բաքվում այցով գտնվող Չինաստանի Ժողովրդա-ազատագրական բանակի ռազմական գիտությունների ակադեմիայի պատվիրակության հետ։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։

Նշվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են ռազմական կրթության ոլորտում Ադրբեջանի և Չինաստանի միջև համագործակցության զարգացման ներկա վիճակը և հեռանկարները։ «Բարձր է գնահատվել Չինաստանում կազմակերպված դասընթացներին ադրբեջանական բանակի անձնակազմի հաջող մասնակցությունը, և հատկապես ընդգծվել է նման հանդիպումների կարևորությունը հարաբերությունների զարգացման և փորձի փոխանակման համար»,- ասված է հաղորդագրությունում։

Այցի շրջանակներում չինական պատվիրակության անդամներն այցելել են նաև Ռազմական կառավարման ինստիտուտի օտար լեզուների կենտրոն։ Այստեղ  քննարկվել են ուսումնական գործընթացում ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման հնարավորությունները և ադրբեջանական բանակի զինվորականների համար չինարենի դասավանդման հարցերը։

Հավելենք, որ հունիսի կեսերին էլ այցով Բաքվում էր Չինաստանի Ժողովրդական-ազատագրական բանակի միջազգային ռազմական համագործակցության գլխավոր վարչության պետի տեղակալ, գեներալ-մայոր Յաո Գինի գլխավորած պատվիրակությունը։