ԵՐԵՎԱՆԻ ԺԱՄԱՆԱԿՈՎ. «Թող 100 հազար մարդ դուրս գա փողոց, ես իշխանափոխություն անեմ». Եղիշե Պետրոսյան 

Լուրեր

26.10.2026 | 19:11
«Յանդեքս»-ը ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո իր երեք գերհամակարգիչները նոր վայր է տեղափոխել
26.10.2026 | 18:55
Ռուսական պատժամիջոցները «շրջանցել» են ՀՀ թիվ 1 հարկատուին․ ովքեր են առաջատար տասնյակում 
26.10.2026 | 18:46
Ըմբշամարտի ԱԱ. Արթուր Սարգսյանը պարտվեց եզրափակիչում
26.10.2026 | 18:38
Միրզոյանն ու Կոպմանը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգն ու տնտեսական կապերի խորացումը
26.10.2026 | 18:27
Պրահայում հազարավոր մարդիկ բողոքի ցույց են անցկացրել՝ ընդդեմ հանրային լրատվամիջոցների վճարները վերացնելու ծրագրերի
26.10.2026 | 18:19
Արման Ծառուկյանը ներկա է եղել «Էլ կլասիկոյին», հանդիպել է «Բարսելոնայի» նախագահի հետ. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
26.10.2026 | 18:14
Մամիկոն Ասլանյանը մի դրվագով արդարացվել է, մյուս հոդվածների վրա կիրառվել է վաղեմության ժամկետ և կարճվել
26.10.2026 | 18:12
Դատարանից կալանավոր է փախել // Պեսկովը՝ տարածքային փոխզիջումների մասին․ ԼՈՒՐԵՐ
26.10.2026 | 18:11
27 կադրային փոփոխություն` Դատախազությունում
26.10.2026 | 18:01
Վենսուելայի ընդդիմության առաջնորդ Մաչադոն աքսորից հայրենիք է վերադարձել
26.10.2026 | 17:55
Ալեն Սիմոնյանն ու ԵՀ ներկայացուցիչը քննարկել են Հայաստանի տնտեսական դիվերսիֆիկացման հարցերը
26.10.2026 | 17:50
Factor TV-ի հրապարակումից հետո ՔՊ-ի թեկնածուն կտուգանվի
26.10.2026 | 17:41
Գերմանիան պատրաստվում է գնել Ուկրաինայում մշակված «Բարս» հրթիռները․ FT
26.10.2026 | 17:33
Էլինա Դանիելյանը՝ Եվրոպայի կանանց ակումբային գավաթի փոխչեմպիոն. ԼՈՒՍԱՆԿԱՐ
26.10.2026 | 17:25
Եկամուտների տարեկան հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը նոյեմբերի 1-ն է․ ՊԵԿ
Բոլորը

«Իշխանություններին առայժմ հաջողվում է ճնշել հանրության ընդվզման ալիքը, բայց վերացնել այն չեն կարող». նման կարծիք է հայտնում երաժիշտ, երգահան Եղիշե Պետրոսյանը՝ Factor TV-ի «Երևանի ժամանակով» զրուցաշարի շրջանակում:

Նա նշում է, որ չի հավատում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը, թե «Պատերազմի նոր փուլ ենք հայտարարում անարդարությանը»: «Եթե ցանկություն ունեն անարդարության վերջը տալու, դրա համար ընդամենը երկու շաբաթ ժամանակ է պետք»,- ասում է երգահանը:

Անդրադառնալով «Սասնա ծռերի» անդամներին ոստիկանների կողմից դատարանի նկուղում դաժան ծեծելու փաստին, Եղիշե Պետրոսյանն այն որակում է ցինիկ, լկտի գործելաոճ: «Երևի թե ուզում էին կրքեր բորբոքել, որ շարժում սկսվեր, ծաղկաքաղ անեին, առաջնորդներին փակեին, որ 2018-ը հաղթական անցնեին»,- նկատում է մեր զրուցակիցը:

Նա կարծիք է հայտնում, որ Հայաստանում հնարավոր է խաղաղ ճանապարհով իշխանափոխություն անել: «Թող 100 հազար մարդ դուրս գա փողոց, ես իշխանափոխություն անեմ»,- ասում է նա:

Երգահանն անկեղծանում է նաև «Հաց բերող» Արթուր Սարգսյանի մահվանից հետո նրա հարազատների հետ ունեցած տարաձայնությունների վերաբերյալ: «Չի բացառվում, որ ինչ-որ մարդիկ սադրեցին, որ մեր հարաբերությունները վատանան, դա կարող էր արվել միայն իշխանությունների կողմից»,- պնդում է նա:

Մանրամասները՝ Factor.am-ի տեսանյութում:

 

Աննա Բաբաջանյան