Գրող և լրագրող Միխայիլ Զիգարը հեռակա դատապարտվել է 8,5 տարվա ազատազրկման՝ Բուչայում սպանությունների մասին գրառման համար

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Մոսկվայի Բասմանի դատարանը հեռակա դատավճիռ է կայացրել գրող և լրագրող Միխայիլ Զիգարի՝ ռուսական բանակի մասին «կեղծիքներ» տարածելու համար քրեական գործով (Քրեական օրենսգրքի 207.3-րդ հոդվածի 2-րդ մասի «ե» կետ): Դատավոր Եվգենյա Կոզլովան նրան դատապարտել է 8,5 տարվա ազատազրկման ընդհանուր ռեժիմի գաղութում, հայտնում է Mediazona-ն։

Քրեական հետապնդման առիթ է հանդիսացել Բուչա քաղաքում ուկրաինացի խաղաղ բնակիչների սպանությունների մասին գրառումը Instagram-ում։

«Բուչան Կիևի արբանյակ քաղաքն է, որտեղից ռուսական զորքերը հեռացան և ամենուր թողեցին խաղաղ բնակիչների դիակներ, որոնցից շատերը ձեռքերը կապած մեջքի հետևում: Իսկ վերապրածները խոսում են զանգվածային բռնաբարությունների մասին»,- ասվում է հրապարակման մեջ։

Զիգարի փաստաբան Իլնուր Շարապովը դատարանում բանավեճի ժամանակ պնդել է, որ լրագրողի մեղքն ապացուցված չէ, իսկ Բուչայի դեպքերը հետաքննվել և հաստատվել են ՄԱԿ-ի կողմից։

Դատավոր Կոզլովան չի ցանկացել լսել այս փաստարկները՝ ասելով. «Մենք չենք հետաքննում Բուչա քաղաքում տեղի ունեցած իրադարձությունները»։ Mediazona-ն նշում է, որ դատարանից ընդամենը 13 րոպե է պահանջվել դատավճիռը կայացնելու համար։