ԱԺ նախագահի տեղակալ Վահրամ Բալայանն այցելել է Լիբանան

Լուրեր

05.09.2026 | 16:58
Վանաձորում, Ալավերդիում և Հրազդանում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
05.09.2026 | 16:35
Ընթերցանությունը կենսակերպ պետք է դառնա․ Ժաննա Անդրեասյան
05.09.2026 | 15:55
ԱՆ-ն առաջարկում է լուծարել հարկային հաշվետվություն չներկայացրած ընկերությունները
05.09.2026 | 15:22
Հայաստանը պատրաստվում է վավերացնել մարդու օրգանների թրաֆիքինգի դեմ ԵԽ կոնվենցիան
05.09.2026 | 14:42
Օդի ջերմաստիճանը զգալիորեն կնվազի
05.09.2026 | 14:20
Հեղափոխության համար չեմ զղջում. Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 13:49
Էլիզա Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած
05.09.2026 | 13:31
Վթարային ջրանջատում Երևանի վարչական շրջաններում
05.09.2026 | 13:11
Փաշինյանը հեռացավ Սիմոնյանի ուղեկցությամբ. հարցերի չպատասխանեց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 12:48
Մինչև հեղափոխությունը ավելի չաղ ու բախտավոր էի. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 12:23
Եղել է, որ անիծել եմ այն օրը, երբ դարձել եմ վարչապետ. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 12:11
ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ
05.09.2026 | 11:59
Factor TV-ով նայում էի` քանի հոգի է հետևում. Արմեն Գրիգորյանը` հեղափոխության մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 11:44
Երեք երիտասարդ ձերբակալվել է․ նրանց մոտ ինքնաձիգ, ատրճանակ և դանակներ են հայտնաբերվել
05.09.2026 | 11:30
«Այսօր ձեր հարսանիքը չի՞». Ալեն Սիմոնյանը ևս ներկա է Արմեն Գրիգորյանի գրքի շնորհանդեսին
Բոլորը

Սեպտեմբերի 2-4-ը Լիբանանում է գտնվում Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը:

Սեպտեմբերի 3-ին ԱԺ նախագահի տեղակալը մասնակցել է «Հակոբ Տեր-Մելքոնյան» թատերասրահում ՀՅԴ Լիբանանի հանձնախմբի կազմակերպած՝ «Արցախյան շարժման 30 ամյակին և Արցախի անկախության հռչակման 27 ամյակին նվիրված միջոցառմանը:

Միջոցառման ընթացքում Վահրամ Բալայանը հանդես է եկել ելույթով, որում մասնավորապես անդրադարձ է կատարել Արցախի պետականաշինության գործընթացին, երկրի արտաքին և ներքին քաղաքական վիճակին, բանակաշինությանն ու տնտեսական ձեռքբերումներին՝ կարևորելով սփյուռքահայության հնարավորինս ակտիվ ներգրավածությունը երկրի զարգացման գործընթացին:

Ավելի վաղ՝ սեպտեմբերի 2-ին Արցախի Հանրապետության ԱԺ նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը ՀՅԴ Լիբանանի Հայ դատի հանձնախմբի պատվիրակության ուղեկցությամբ այցելել է Լիբանանի սուրբ Աստվածածին եկեղեցի և մասնակցել սուրբ պատարագին, որին հաջորդել է Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի հետ հանդիպումը: Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախի առջև ծառացած մարտահրավերներին և  երկրում իրականացվող ծրագրերին վերաբերող թեմաներ:

Արցախի Հանրապետության

ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին