Ալիևին քննադատող ադրբեջանցի լրագրողին Վրաստանում թույլ չեն տվել մեկնել Թուրքիա

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Վրաստանում բնակվող ադրբեջանական Azel.TV կայքի ղեկավար Աֆղան Սադիգովին Թբիլիսիի օդանավակայանում  թույլ չեն տվել Անկարա թռչել։ Նրան ձերբակալել են սահմանային և անձնագրային հսկողության կետում  և հետ են վերադարձրել։ Այս մասին ադրբեջանական լրատվամիջոցներին պատմել է Սադիգովը։

Սադիգովի խոսքով՝ իրեն ասել են, որ բացի Ադրբեջանից, այլ երկիր գնալ չի կարող։

«Ինձ չեն ասել, թե ով է  երրորդ երկրներ մուտքի արգելքը դրել։ Ինձ առաջարկեցին պարզաբանումներ խնդրել Վրաստանի ՆԳՆ-ից»,- նշել է  նա՝ ասելով, որ արգելքը Բաքվից է՝ իշխանություններին ու նախագահ Իլհամ Ալիևին ուղղված իր քննադատությունների պատճառով։

«Դա պայմանավորված է վերջերս իմ քննադատական ​​գրառումներով և տեսանյութերով: Ներկա պահին իմ դեմ քրեական գործեր չկան, բայց գիտեմ, որ հենց վերադառնամ Ադրբեջան, ինձ էլ կձերբակալեն քննադատող մյուս լրագրողների նման։ Ինձ սպառնացել են Վրաստանում, իմ հարազատներին Ադրբեջանում՝ պահանջելով, որ դադարեցնեմ քննադատությունները։ Դրա համար էլ մենք ցանկանում ենք հեռանալ Վրաստանից»,- ասել է լրագրողը։

Նա Վրաստանում է ապրում անցյալ տարվա դեկտեմբերի 24-ից։  Սադիգովը բուժման նպատակով գնացել է Վրաստան, սակայն սպառնալիքների պատճառով չի վերադարձել Ադրբեջան։

Նա նախկինում  կալանավորվել է 2020 թվականի մայիսին՝ շորթման մեղադրանքով։ 2020 թվականի նոյեմբերի 3-ին դատարանը նրան դատապարտել է յոթ տարվա ազատազրկման։ Վերաքննիչ դատարանը պատիժը կրճատել է 6 տարի, իսկ Գերագույն դատարանը՝ 4 տարի։ 2022թ-ի մայիսին նրան ներում է շնորհվել։ Տեղական իրավապաշտպանները նրան ճանաչել են քաղբանտարկյալ։

 

Էմմա Չոբանյան