«Զվարթնոց» օդանավակայանում որոշ ավիաընկերությունների մոտ խափանումներ են եղել․ մամուլի խոսնակ

Լուրեր

27.10.2026 | 10:10
Հայաստանի Պրեմիեր լիգա. Առաջատարի առաջին պարտությունն ու 11-րդ տուրի տեսաամփոփումը
27.10.2026 | 09:54
«Զապ» ու «Օշականցի Գևորիկ» մականուններով հայտնի անձինք կալանքի տակ են․ հիվանդանոցում տեղի ունեցած վիճաբանության գործն ուղարկվել է դատախազին
27.10.2026 | 09:46
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել Ասիայի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 09:38
Հոկտեմբերի 27-ի գործով վերջին մեկ տարում շուրջ 10 հարցաքննություն է կատարվել, ուսումնասիրվել են գաղտնի փաստաթղթեր
27.10.2026 | 09:30
Հարի Քեյնը՝ «Ոսկե գնդակի» դափնեկիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 00:08
Վարդան Մինասյանն աշխատանքի է անցել Լիբանանում
26.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.10.2026 | 23:19
Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան
26.10.2026 | 23:07
Ստորագրվել է հայ-գերմանական բնապահպանական համագործակցության վերաբերյալ հռչակագիր
26.10.2026 | 22:57
Իրանը, Պակիստանը, Թուրքիան և Սաուդյան Արաբիան քառակողմ հանդիպում են անցկացրել․ քննարկվել է տարածաշրջանային անվտանգությունը
26.10.2026 | 22:42
«Ականատեսը» ՏԻՄ ընտրությունների օրը 408 ընտրատեղամասում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
26.10.2026 | 22:31
Տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ աշխատանքային խմբի 5-րդ հանդիպման և Քաղաքականության բարձր մակարդակի երկխոսության նիստը
26.10.2026 | 22:13
ՄԱԿ-ի հանձնաժողովը Ռուսաստանին մեղադրել է մարդկության դեմ հանցագործությունների և մարդկանց առևտրի մեջ
26.10.2026 | 21:58
Ովքեր են իշխանության գալիս մարզերում․ ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները 21 համայնքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:43
ԿԲ-ն բարձրացնում է բանկերի կապիտալի հակացիկլիկ բուֆերը
Բոլորը

Գլոբալ խափանումների ֆոնին՝  «Զվարթնոց» օդանավակայանում  ևս որոշ ավիաընկերությունների մոտ խափանումեր են եղել, հետևաբար,   նաև չվերթների ուշացումներ են գրանցվել,  այս մասին Factor.am-ին հայտնեց  «Զվարթնոց» օդանավակայանի մամուլի խոսնակ  Լուսինե Մողրովյանը։

Նրա խոսքով՝  ներկա պահին խնդիրը մասամբ կարգավորվել է։ Իսկ թե որ ավիաընկերությունների մոտ են խափանումներ գրանցվել,  օդանավակայանի խոսնակը չհստակեցրեց։

Հիշեցնենք, որ  BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ, ամբողջ աշխարհից տեղեկություններ են ստացվում ավիաընկերությունների, բանկերի և առաջատար լրատվամիջոցների շահագործման համար օգտագործվող համակարգչային համակարգերի համատարած խափանումների մասին։

Ըստ լրատվամիջոցի՝ ծրագրային անսարքությունների պատճառով ավիաընկերությունները և օդանավակայանները զանգվածաբար չեղարկում են թռիչքները, իսկ արդեն իսկ թռիչքի մեջ գտնվողները արտակարգ վայրէջքի համար տեղ են փնտրում։

ՏՏ համակարգերի աշխատանքի մասսայական խափանումների պատճառները դեռ պարզված չեն, սակայն, Microsoft-ը հայտարարել է, որ միջոցներ է ձեռնարկում հետևանքները մեղմելու համար։

Microsoft-ի տվյալներով՝ ՏՏ համակարգերում առաջին խափանումները սկսվել են նախօրեին՝ հինգշաբթի օրը, արևելյան ժամանակով 18:00-ի սահմաններում (22:00 GMT):