Ուկրաինան ԱԹՍ-ներով հարձակվել է Ղրիմում գտնվող ռուսական առափնյա պահպանության բազայի վրա

Լուրեր

01.10.2026 | 11:34
Բռնցքամարտի Հայաստանի պատանեկան հավաքականները կմասնակցեն ԵԱ-ին
01.10.2026 | 11:25
Ուկրաինան անցնում է «առավելագույն խնայողության ռեժիմի». ռազմական բյուջեին չի բավարարում 27 միլիարդ դոլար
01.10.2026 | 11:16
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 1-ի դրությամբ
01.10.2026 | 11:08
«Մենք կա՛մ պայթեցնում ենք նրանց, կա՛մ գործարք ենք կնքում»․ Թրամփը՝ Իրանի շուրջ իրավիճակի մասին
01.10.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
01.10.2026 | 10:57
10 մլրդ դրամ՝ պարգևավճարների համար
01.10.2026 | 10:52
Պաշտպանական բյուջեն 47 մլրդ դրամով կավելանա՝ հասնելով 613 միլիարդ դրամի
01.10.2026 | 10:50
Փակվել են Բերդի նախկին համայնքապետի ընտանիքին պատկանող գազալցակայանները
01.10.2026 | 10:44
Սուրեն Պապիկյանը չհայտարարված ստուգայց է կատարել զորամաս․ թերություններ են արձանագրվել
01.10.2026 | 10:36
Oդային ճանապարհով Գերմանիայից Հայաստան են ներմուծվել տոհմային երինջներ
01.10.2026 | 10:33
2027-ի բյուջեն՝ 3 տրիլիոն 603.8 միլիարդ դրամ․ դեֆիցիտը կկազմի շուրջ 468.2 միլիարդ դրամ
01.10.2026 | 10:25
Flydubai ավիաընկերությունը դադարեցրել է դեպի Իսրայել չվերթները՝ ինքնաթիռում միջադեպից հետո
01.10.2026 | 10:21
Հայտնի են Կիպրոս – Հայաստան հանդիպման մրցավարները
01.10.2026 | 10:17
Նավթի գները նվազել են
01.10.2026 | 10:02
ՀՀ-ն 250 մլն եվրո վարկ է վերցնելու՝ բյուջեի պակասուրդը լրացնելու համար
Բոլորը

Ուկրաինայի անվտանգության ծառայության ծովային և օդային անօդաչու սարքերը ռազմածովային նավատորմի հետ միասին հարձակվել են Ռուսաստանի առափնյա պահպանության բազայի վրա Դոնուզլավ լճում՝ բռնակցված Ղրիմում (նեղուցով միացված է Սև ծովին)։ Այս մասին հայտնել է BBC-ի ուկրաինական ծառայության աղբյուրը ուժային մարմիններում, փոխանցում է լրատվամիջոցի ռուսական ծառայությունը։

Ըստ աղբյուրի՝ հարձակման ժամանակ Ռուսաստանի ռազմածովային ուժերը վարժանքներ են անցկացրել լճի ակվատորիան պաշտպանելու համար, սակայն «նույնիսկ չեն կարողացել պաշտպանել իրենց բազան»։

Աղբյուրը հայտնել է, որ «խոցվել և շարքից հանվել են» շտաբը և կառավարման կենտրոնը, զինամթերքի ու տեխնիկայի պահեստը, էլեկտրական ենթակայանը, տեխնիկական կառույցներ և կրակային դիրքեր։

Ռուսաստանի ՊՆ-ն առավոտյան հայտնել էր, որ հաջողությամբ հետ է մղել Ղրիմի վրա անօդաչու սարքերի զանգվածային հարձակումը։ Ռուս զինվորականները պնդում են, որ հերթապահ հակաօդային պաշտպանության համակարգերը «ոչնչացրել և որսացել են» 33 անօդաչու թռչող սարքեր, ինչպես նաև 10 նավակներ, որոնք շարժվել են  թերակղզու ուղղությամբ։