Բաքվում հերթական հակաֆրանսիական միջոցառումը՝ «Ֆրանսիայի տարածքների անկախության շարժումների կոնգրեսը» կանցկացվի

Լուրեր

10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
10.11.2026 | 20:16
Աբու Դաբիում բանակցություններն արդյունավետ էին․ Ռուբիո
10.11.2026 | 20:00
Փաշինյան-Պուտին հանդիպում է պատրաստվում․ ռուսամետների կալանքով ջախջախվում են ՌԴ-ի ակտիվները ՀՀ-ում․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:44
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանում
10.11.2026 | 19:30
Նախկին փոխնախարարը՝ Թուխմանուկի ոսկու հանքի բաժնետեր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանը հակաֆրանսիական քաղաքականության շրջանակում հերթական միջոցառումն է կազմակերպում։ Հուլիսի 17-18-ը Բաքվում նախատեսվում է առաջին կոնգրեսը, որին մասնակցելու են ավելի քան 15 քաղաքական կուսակցությունների և շարժումների առաջնորդներ Կորսիկայից, Մելանեզիայից, Պոլինեզիայից, Կարիբյան և Անտիլյան կղզիներից, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նշվում է, որ «ֆրանսիական գաղութատիրությունից» տուժած տարածքների ներկայացուցիչների մասնակցությամբ կոնգրեսը կազմակերպվել է Գվադելուպայի ազատագրման ժողովրդական միության կողմից և Բաքվի նախաձեռնող խմբի աջակցությամբ։

Երկօրյա միջոցառման ընթացքում նախատեսվում է քննարկել «ֆրանսիական գաղութատիրության հաղթահարմանն ուղղված ջանքերի համակարգումը՝ ստեղծելով անկախության համար ավելի կազմակերպված պայքարի միասնական հարթակ»։ Գաղութների ներկայացուցիչները կքննարկեն նաև ինքնորոշման համար պայքարի արդյունավետ գործելակերպն ու ռազմավարությունը։

Նշենք, որ հակաֆրանսիական արշավի շրջանակում 2023 թվականի հուլիսի 6-ին ստեղծվել է Բաքվի նախաձեռնող խումբը, որը Փարիզի դեմ տարբեր միջոցառումներ է անցկացնում։ Այն կազմակերպել է մինչև 15 միջազգային համաժողով։ Դրանցից չորսը կազմակերպվել են ՄԱԿ-ի կենտրոնակայաններում՝ Նյու Յորքում, Ժնևում և Վիեննայում, մեկը՝ Ստամբուլում, մնացածը՝ Բաքվում։

Ադրբեջանը սկսել է ակտիվորեն ֆինանսավորել Ֆրանսիայի և Կորսիկայի անդրծովյան տարածքների տարբեր ներկայացուցիչների։ Ապրիլին էլ Ադրբեջանի Միլլի Մեջլիսի և Խաղաղ օվկիանոսում գտնվող ֆրանսիական Նոր Կալեդոնիայի Կոնգրեսի միջև ստորագրվել էր համագործակցության հուշագիր։

Ֆրանսիայի ներքին գործերի նախարարը Բաքվին մեղադրել է վերջերս Նոր Կալեդոնիայում տեղի ունեցած անկարգություններին մասնակցության մեջ։

Հունիսին էլ Ադրբեջան էին ժամանել Խաղաղ օվկիանոսում գտնվող Ֆրանսիական Պոլինեզիայի խորհրդարանի հանձնաժողովների ղեկավարները և քարտուղարները, ինչպես նաև իշխող «Տավինի» կուսակցության ղեկավարությունը։ Նրանք մասնակցել էին մի շարք միջոցառումների, այդ թվում՝ Ադրբեջանում Միլլի Մեջլիսում  «Ֆրանսիական Պոլինեզիայի ապագաղութացման իրավունքը. մարտահրավերներ և հեռանկարներ» թեմայով համաժողովին։

Էմմա Չոբանյան