Աստղիկ Հակոբյանը՝ Եվրոպայի մինչև 14 տարեկանների փոխչեմպիոն

Լուրեր

13.11.2026 | 14:40
Բաքվում մեկնարկել են Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի հրամանատարաշտաբային զորավարժությունները
13.11.2026 | 14:31
Երևանում սպանության փորձի համար հետախուզվող 48-ամյա տղամարդ է ձերբակալվել․ նրա մոտ լիցքավորված ատրճանակ է հայտնաբերվել
13.11.2026 | 14:20
Եվրոպայի շուրջ 40 երկրներ անվտանգության սկզբունքների «խարտիա» են ստեղծել․ ՀՀ-ն չի միացել փաստաթղթին
13.11.2026 | 14:12
Ռոնալդուի որդին նորամուտն է նշել Պորտուգալիայի Մ-17 հավաքականում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 14:06
Ձայներ ընդդեմ մոռացության. կինը պատմում է Ցեղասպանություն վերապրած հոր պատմությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 14:00
Մահացել է ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը
13.11.2026 | 13:53
Մոսկվայում ավտոմեքենա է պայթել. ըստ տեղեկությունների՝ ղեկին եղել է Ուկրաինայի նախկին վարչապետի մամուլի քարտուղարը
13.11.2026 | 13:45
Ռուսական կողմը հայտնել է ուկրաինական ամենազանգվածային՝ ավելի քան 1000 ԱԹՍ-ի գրոհի մասին
13.11.2026 | 13:36
ՔՊ-ն երեք համայնքում մրցակից չունի․ ցուցակները գլխավորում են գործող համայնքապետերը
13.11.2026 | 13:33
Առաջիկա օրերին եղանակը կտաքանա․ լեռնային շրջաններում գիշերը ձյուն կտեղա
13.11.2026 | 13:28
Թուրք պաշտոնյաները Կարսի շրջանում ծանոթացել են Թուրքիա-Հայաստան երկաթուղու շինաշխատանքներին
13.11.2026 | 13:21
«Զվարթնոց» ժամանող 2 չվերթ չեղարկվել է, 3-ը ուշանում է
13.11.2026 | 13:11
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը հաղթել ու պարտվել է Անիշ Գիրիին
13.11.2026 | 13:00
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը կանչվել է ԱՄՆ Կոնգրես՝ լրտեսության մեջ կասկածվող չինուհու հետ կապերի պատճառով
13.11.2026 | 12:51
Ադրբեջանն ու Մեծ Բրիտանիան ռազմավարական գործընկերության հռչակագիր են ստորագրել․ այն ենթադրում է նաև պաշտպանական ոլորտում համագործակցություն
Բոլորը

Ռիգայում ավարտված Եվրոպայի պատանեկան առաջնությունում հիանալի հաջողության հասավ Աստղիկ Հակոբյանը: Մինչև 14 տարեկան աղջիկների ենթախմբում հանդես եկող Հակոբյանը 9 հնարավորից վաստակեց 7 միավոր և արժանացավ արծաթե պարգևի: Հակոբյանը նաև 130 կետով բարելավեց իր անհատական վարկանիշը: Ավելացնենք նաև, որ այս հաջողությունը արդեն 3-րդն է Աստղիկի համար այս տարում: Հունիսին պատանի շախմատիստուհին հիանալի ելույթ էր ունեցել Սպիտակ Նավակ մրցաշարում, հուլիսին հաղթող դարձել Հայաստանի կանանց 74-րդ առաջնության 1-ին խմբի մրցաշարում:

Աստղիկ Հակոբյանի մարզիչն է գրոսմայստեր Գևորգ Հարությունյանը:

Մինչև 16 տարեկան տղաների ենթախմբում հաջող հանդես եկավ Արմեն Բարսեղյանը, ով 9 հնարավորից վաստակեց 7 միավոր և կիսեց 2-5-րդ հորիզոնականները: Ցավոք, մարզական բախտը Արմենի կողմը չէր. լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո մեր շախմատիստը հայտնվեց 5-րդ հորիզոնականում:

Մեդալ նվաճելու հիանալի հնարավորություն ուներ նաև մինչև 10 տարեկանների ենթախմբում հանդես եկող Ռուդոլֆ Փաշիկյանը, ով մրցաշարի մեկնարկից մինչև վերջին տուրը գլխավորում էր աղյուսակը, սակայն վերջին տուրում պարտություն կրեց և 7 միավորով գրավեց 4-րդ հորիզոնականը:

Մեդալների համար պայքարում էր նաև մինչև 16 տարեկան աղջիկների ենթախմբում հանդես եկող Աննա Խաչատրյանը, սակայն վերջին տուրում կրած պարտությունից հետո Խաչատրյանը հայտնվեց 10-րդ հորիզոնականում:

Մինչև 18 տարեկան տղաների ենթախմբում հանդես եկող Դավիթ Միրզոյանը 6 միավորով գրավեց 8-րդ տեղը:

Ընդհանուր առմամբ մեր 18 մասնակիցներից 15-ը բարելավեցին իրենց անհատական վարկանիշները: