Ո՞րն է կառավարության նպատակը. վաճառականների դժգոհությունների հետքերով. «Ժողովուրդ»

Լուրեր

13.11.2026 | 14:40
Բաքվում մեկնարկել են Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի հրամանատարաշտաբային զորավարժությունները
13.11.2026 | 14:31
Երևանում սպանության փորձի համար հետախուզվող 48-ամյա տղամարդ է ձերբակալվել․ նրա մոտ լիցքավորված ատրճանակ է հայտնաբերվել
13.11.2026 | 14:20
Եվրոպայի շուրջ 40 երկրներ անվտանգության սկզբունքների «խարտիա» են ստեղծել․ ՀՀ-ն չի միացել փաստաթղթին
13.11.2026 | 14:12
Ռոնալդուի որդին նորամուտն է նշել Պորտուգալիայի Մ-17 հավաքականում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 14:06
Ձայներ ընդդեմ մոռացության. կինը պատմում է Ցեղասպանություն վերապրած հոր պատմությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 14:00
Մահացել է ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը
13.11.2026 | 13:53
Մոսկվայում ավտոմեքենա է պայթել. ըստ տեղեկությունների՝ ղեկին եղել է Ուկրաինայի նախկին վարչապետի մամուլի քարտուղարը
13.11.2026 | 13:45
Ռուսական կողմը հայտնել է ուկրաինական ամենազանգվածային՝ ավելի քան 1000 ԱԹՍ-ի գրոհի մասին
13.11.2026 | 13:36
ՔՊ-ն երեք համայնքում մրցակից չունի․ ցուցակները գլխավորում են գործող համայնքապետերը
13.11.2026 | 13:33
Առաջիկա օրերին եղանակը կտաքանա․ լեռնային շրջաններում գիշերը ձյուն կտեղա
13.11.2026 | 13:28
Թուրք պաշտոնյաները Կարսի շրջանում ծանոթացել են Թուրքիա-Հայաստան երկաթուղու շինաշխատանքներին
13.11.2026 | 13:21
«Զվարթնոց» ժամանող 2 չվերթ չեղարկվել է, 3-ը ուշանում է
13.11.2026 | 13:11
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը հաղթել ու պարտվել է Անիշ Գիրիին
13.11.2026 | 13:00
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը կանչվել է ԱՄՆ Կոնգրես՝ լրտեսության մեջ կասկածվող չինուհու հետ կապերի պատճառով
13.11.2026 | 12:51
Ադրբեջանն ու Մեծ Բրիտանիան ռազմավարական գործընկերության հռչակագիր են ստորագրել․ այն ենթադրում է նաև պաշտպանական ոլորտում համագործակցություն
Բոլորը

«Ժողովուրդ» թերթը գրում է.

Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա իրականացնող վաճառականները դժգոհում են բարձր մաքսատուրքերից: «Ժողովուրդ» օրաթերթի թղթակցի հետ զրույցում նրանք պատմել են, որ եթե նախկինում Հայաստան հագուստ ներկրելիս 1 կգ-ի համար 6-7 դոլար մաքսավճար էին մուծում, ապա հիմա նույն ապրանքը ներկրելու դեպքում մաքսավճարը կազմելու է ամեն հագուստի արժեքի 32 տոկոսը: Այս որոշումն, իհարկե, չի բխում ներկրողների շահերից, վնասում է նրանց բիզնեսին, նաև կարող է գնաճի պատճառ դառնալ: Սակայն, ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, կառավարությունն այսպես նպատակ ունի զարգացնելու տեղական արտադրությունը:

Գաղտնիք չէ, որ հիմնականում Թուրքիայից ու Չինաստանից ներկրված էժան ու անորակ հագուստը ողողել է հայկական շուկան, մինչդեռ կարելի է փոքր ու միջին ձեռնարկատերերին արտոնություններ տալով` նպաստել տեքստիլ արդյունաբերության զարգացմանը: Մանավանդ, երբ հաճախ ներկրված հումքը նույն արժեքն ունի, ինչ նշված երկրներից ներկրված պատրաստի արտադրանքը: Այսպիսով, տեղական արտադրողին հարկային անհրաժեշտ արտոնություններ տալով` հայրենի կառավարությունը կարող է նպաստել նոր աշխատատեղերի ստեղծմանն ու արդյունաբերության զարգացմանը:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: