ԱՄՆ դեսպանատան հերթական նվիրատվությունը Պարեկային ծառայությանը. ՆԳ նախարարն ու ԱՄՆ դեսպանն այցելել են Սյունիքի մարզ

Լուրեր

07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
07.11.2026 | 15:54
Եթե թուրքերն ուզենան հարձակվեն, մենք չենք հասցնի հզորանանք, որևիցե բան չենք հասցնի. Սիմոնյանը՝ սփյուռքահային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 15:43
Ռումբի տեղադրման մասին սպառնալիքներ՝ եվրոպական հեռուստաընկերություններին․ նամակները ստորագրված են եղել «Միխայիլ Անդրոպով» անունով
07.11.2026 | 15:25
Ինչի՞ պետք է կարողանանք ինչ որ տեղ տեղաշարժվենք, իսկ ադրբեջանցին մի տեղից մյուսը չկարողանա. Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 15:06
ԱՄՆ-ն մինչև 20 մլն դոլար պարգևատրում է առաջարկում Իրանի միջուկային ծրագրի մասին տեղեկությունների համար
07.11.2026 | 14:41
Հանրապետության մեծ մասում ձյուն կտեղա. բուք և սառնամանիք է սպասվում
07.11.2026 | 14:19
Կաթնամթերքում հայտնաբերված մանրէների ոչ բոլոր տեսակներն են վտանգավոր․ ՍԱՏՄ-ն՝ Փաշինյանի հանձնարարությունից հետո
07.11.2026 | 14:06
5000 դոլարի դիմաց սպանություն էին նախապատրաստում․ Արմավիրում երեք տղամարդ է ձերբակալվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.11.2026 | 13:59
Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ի պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:33
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետը մասնակցել է MaskOFF պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:08
Ալիկ Սարգսյանի մարզպետության տարիներին 1480 հա հող է տրամադրվել ձևական մրցույթներով․ Դատախազությունը դիմել է դատարան
07.11.2026 | 12:54
Գևորգ Էմին-Տերյանի նկատմամբ ֆիզիկական ներգործության կատարելու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել. ՆԳՆ
07.11.2026 | 12:34
Ռուսաստանում հրթիռակոծվել է «Իսկանդեր» հրթիռների համար սարքավորումներ արտադրող գործարանը․ խոշոր հրդեհ է բռնկվել
07.11.2026 | 12:15
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
Բոլորը

Հուլիսի 11-ին ՆԳ նախարար Վահե Ղազարյանը և ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինն այցելել են պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՆԳՆ-ից:

ԱՄՆ դեսպանատունը Պարեկային ծառայությանն է նվիրել անհետաձգելի առաջին օգնության 900 դեղատուփ, որոնցից 700-ը նախատեսված է պարեկային ծառայության մեքենաների, 200-ը՝ հետիոտն ծառայություն իրականացնողների համար:

ՆԳ նախարար Վահե Ղազարյանը Պարեկային ծառայության ստեղծման և կայացման գործում ցուցաբերած աջակցության համար շնորհակալություն է հայտնել Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությանը՝ նշելով, որ բազմակողմանի աջակցության շնորհիվ հնարավոր են եղել Պարեկային ծառայության ստեղծման ռազմավարական քայլերի պլանավորումն ու իրականացումը, իսկ ձեռքբերումների վկայությունը Միջազգային հանրապետական ինստիտուտի և ԵԱՀԿ կողմից պատվիրակված հարցումների արդյունքներն են՝ գոհունակության 62 և վստահության 72 տոկոս:

Նախարարն իր խոսքում ընդգծել է՝ Պարեկային ծառայության ստորաբաժանումներն այսօր ոչ միայն վերահսկում են ճանապարհային երթևեկությունը, այլև արդյունավետ պայքարում հանցավորության դեմ՝ բացահայտելով ու կանխելով տարբեր բնույթի, վտանգավորության ու ծանրության հանցագործություններ, հայտնաբերելով ապօրինի պահվող զենք-զինամթերք, թմրամիջոցներ:

Վահե Ղազարյանն իր գոհունակությունն է հայտնել ամերիկյան կողմին Ջրային պարեկային ծառայության ստեղծման գործում ունեցած աջակցության համար՝ նշելով, որ ծառայությունն այսօր հագեցած է ժամանակակից տեխնիկայով և սպառազինությամբ:

ՆԳ Նախարարը շնորհակալություն է հայտնել նաև Պարեկային ծառայությանը ցուցաբերվող հերթական աջակցության համար՝ ընդգծելով, որ երկկողմ համագործակցությունն ընդլայնվելու, նոր ուղղություններ թիրախավորելու ներուժ ունի:

Ելույթ է ունեցել նաև ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը։

«Հաճելի է կրկին լինել Սյունիքում։ Վերջին անգամ եղել եմ հոկտեմբերին՝ Սյունիքում պարեկային ծառայության գործարկման կապակցությամբ։ Գիտեմ, որ պարեկային ծառայողները ջանասիրաբար աշխատել են քաղաքացիների հետ ամուր հարաբերություններ ձևավորելու գործում՝ ապահովելով հասարակական կարգն ու անվտանգությունը։ Մենք գիտակցում ենք այն մեծ պատասխանատվությունը, որը պարեկները ստանձնում են որպես իրավապահ մարմինների ներկայացուցիչներ, և պատրաստակամ ենք շարունակելու աջակցությունը Պարեկային ծառայությանը»,- նշել է դեսպանը:

Անդրադառնալով ԱՄՆ դեսպանատան հերթական նվիրատվությանը՝ Քրիստինա Քվինն ընդգծել է, որ այն լրացնում է Պարեկային ծառայության ստեղծման ու կայացման համար ԱՄՆ կառավարության նախկինում ցուցաբերած աջակցությանը և կնպաստի հանրությանն առաջին անհրաժեշտ օգնություն ցուցաբերելուն:

Վահե Ղազարյանն ու Քրիստինա Քվինը ծանոթացել են բժշկական անհետաձգելի առաջին օգնության դեղատուփերի պարունակությանը, Պարեկային ծառայության մեքենայի տեխնիկական հագեցվածությանն ու հատուկ միջոցներին։

Այնուհետև գումարտակի վարչական շենքում նրանք ծանոթացել են օգտագործվող տեխնիկային, իսկ օպերատիվ կառավարման կենտրոնում նրանց ներկայացվել են աշխատանքի կազմակերպման գործընթացն ու տեխնիկական հնարավորությունները։