Սուպերմարկետներին կարգելվի վաճառել իրենց արտադրած կամ ներմուծած որոշ ապրանքներ. նախագիծ

Լուրեր

14.10.2026 | 12:30
ԵԱՀԿ գործող նախագահ Իգնասիո Կասիսը հոկտեմբերի 15-ին կժամանի Հայաստան
14.10.2026 | 12:21
Ադրբեջանի մի շարք պետական ​​​​կառույցների կայքեր կիբերհարձակման են ենթարկվել
14.10.2026 | 12:10
Փաշինյանը խաղաղության մասին իր պատկերացումն է ներկայացրել // Սիբիհան Միրզոյանին Ուկրաինա է հրավիրել․ ԼՈՒՐԵՐ
14.10.2026 | 12:00
Վաղը մորքուրները, հորքուրները, քեռիները, առավել ևս՝ բաջանաղները թող չգան, ասեն՝ երեխաները չէին հասկանում․ Միկոյանը՝ 2-րդ նախագահին «կալանք տվողների» մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 11:52
«Իսլամի թշնամի, սիոնիստների խամաճիկ Ալիև»․ Անկարայում Ադրբեջանի դեսպանատան ու Ստամբուլում հյուպատոսության մոտ բողոքի ցույցեր են անցկացվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 11:44
«Հարավային Կովկասում ԱՄՆ-ի և ԵՄ-ի շահերը չեն հակասում միմյանց»․ Միրզոյան
14.10.2026 | 11:32
Վատիկանը հաստատել է, որ Հռոմի պապ Լևոն XIV-ը վիրահատվել է թոքերի քաղցկեղի պատճառով
14.10.2026 | 11:24
«Դեպի Եվրոպա ընթացող գնացքի վերջնակետը ո՞րն է»․ «Ոչ ոք չգիտի, բայց երկուսս էլ՝ ՀՀ-ն և ԵՄ-ն, հաճույք ենք ստանում գործընթացից»․ Միրզոյան
14.10.2026 | 11:15
Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարի, փաստաբանի և պատգամավոր Արթուր Խաչատրյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
14.10.2026 | 11:07
«Հնարավոր է՝ վաղն արթնանանք ու իմանանք, որ Հայաստան-Թուրքիա սահմանը բաց է»․ Միրզոյան
14.10.2026 | 11:02
Փախստականների աջակցությունից մինչև COP17․ ԱԳՄԱ-ում քննարկվել է ԱԶԲ-ի հետ համագործակցությունը
14.10.2026 | 10:56
Սևանի ափամերձ տարածքներում 613,7 մլն դրամ արժողությամբ 41 հողամաս է վերադարձվել պետությանը
14.10.2026 | 10:42
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 14-ի դրությամբ
14.10.2026 | 10:28
Գրեթե 500 ուկրաինական ԱԹՍ-ներ գրոհել են Մոսկվայի տարածաշրջանը․Սարատովի մարզում հարձակման է ենթարկվել Սբերբանկի տվյալների կենտրոնը
14.10.2026 | 10:17
Նավթի գներն աճել են
Բոլորը
Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հրապարակվել է նախագծերի փաթեթ, որը նախատեսում է արգելել տնտեսվարողներին, առաջին հերթին՝ սուպերմարկետներին, զբաղվել սեփական արտադրանքի կամ սեփական ներմուծված որոշ ապրանքների մանրածախ վաճառքով։
 
«Առեւտրի եւ ծառայությունների», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ու «Սպառողների իրավունքների պաշտպանության» մասին օրենքներում փոփոխությունները կարգելեն մեծածախ առեւտրականներին կառավարության կողմից սահմանված ցանկում ներառված սոցիալական նշանակություն ունեցող ապրանքների մանրածախ առեւտրով զբաղվել՝ եթե դրանք ներմուծվել կամ արտադրվել են տվյալ տնտեսվարողների կողմից:
 
Օրինագծերի փաթեթի հիմնավորման մեջ նշվում է, որ առեւտրային ցանցերին արգելվում է տեղական արտադրողների կողմից արտադրված եւ համապատասխան ցանկում ներառված պատշաճ որակի ապրանքը չընդունելը։
 
«Մեծածախ-մանրածախ շղթայի կանոնակարգման տեսանկյունից կարեւորվում է մեծածախ վաճառողների սահմանափակումը մանրածախ շուկայում գործունեություն իրականացնելու մասով, քանի որ մեծածախ վաճառողները մանրածախ շուկայում ձեռք են բերում մրցակցային առավելություն։ Այս համատեքստում առաջնային խնդիր է սոցիալական նշանակություն ունեցող կարեւորագույն ապրանքների ներմուծմամբ (արտադրությամբ) զբաղվող տնտեսավարողների համար սահմանափակել նշված ապրանքատեսակների մասով վաճառքի իրականացումը», – նշվում է հիմնավորման մեջ:
 
Վաճառողը սպառողին տեսանելի վայրում պետք է փակցնի տեղեկատվություն՝ սպառողի կողմից պատշաճ որակի ոչ պարենային ապրանքը փոխարինելու կամ վերադարձնելուպայմանների վերաբերյալ, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված նմանօրինակ ապրանքներով փոխարինելու կամ վերադարձնելու ոչ ենթակա պատշաճ որակի ոչ պարենային ապրանքների անվանացանկում առկա ապրանք(ներ) վաճառելու դեպքում՝ նշված անվանացանկը։
 
Նախագծի ընդունմամբ պայմանավորված ակնկալվող արդյունքը կլինի բոլոր տնտեսավարողների համար բարենպաստ եւ հավասար տնտեսական մրցակցային պայմանների, ինչպես նաեւ սպառողների շահերի պաշտպանության  ապահովումը: