Միքայել Մելքումյանը ՀՀ-ում ՌԴ դեսպանին իր մտահոգությունն է հայտնել Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու խնդրի առնչությամբ

Լուրեր

13.11.2026 | 14:57
Հայաստանը ներկայացրել է 2029-ին COP34-ը հյուրընկալելու թեկնածությունը
13.11.2026 | 14:40
Բաքվում մեկնարկել են Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի հրամանատարաշտաբային զորավարժությունները
13.11.2026 | 14:31
Երևանում սպանության փորձի համար հետախուզվող 48-ամյա տղամարդ է ձերբակալվել․ նրա մոտ լիցքավորված ատրճանակ է հայտնաբերվել
13.11.2026 | 14:20
Եվրոպայի շուրջ 40 երկրներ անվտանգության սկզբունքների «խարտիա» են ստեղծել․ ՀՀ-ն չի միացել փաստաթղթին
13.11.2026 | 14:12
Ռոնալդուի որդին նորամուտն է նշել Պորտուգալիայի Մ-17 հավաքականում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 14:06
Ձայներ ընդդեմ մոռացության. կինը պատմում է Ցեղասպանություն վերապրած հոր պատմությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 14:00
Մահացել է ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը
13.11.2026 | 13:53
Մոսկվայում ավտոմեքենա է պայթել. ըստ տեղեկությունների՝ ղեկին եղել է Ուկրաինայի նախկին վարչապետի մամուլի քարտուղարը
13.11.2026 | 13:45
Ռուսական կողմը հայտնել է ուկրաինական ամենազանգվածային՝ ավելի քան 1000 ԱԹՍ-ի գրոհի մասին
13.11.2026 | 13:36
ՔՊ-ն երեք համայնքում մրցակից չունի․ ցուցակները գլխավորում են գործող համայնքապետերը
13.11.2026 | 13:33
Առաջիկա օրերին եղանակը կտաքանա․ լեռնային շրջաններում գիշերը ձյուն կտեղա
13.11.2026 | 13:28
Թուրք պաշտոնյաները Կարսի շրջանում ծանոթացել են Թուրքիա-Հայաստան երկաթուղու շինաշխատանքներին
13.11.2026 | 13:21
«Զվարթնոց» ժամանող 2 չվերթ չեղարկվել է, 3-ը ուշանում է
13.11.2026 | 13:11
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը հաղթել ու պարտվել է Անիշ Գիրիին
13.11.2026 | 13:00
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը կանչվել է ԱՄՆ Կոնգրես՝ լրտեսության մեջ կասկածվող չինուհու հետ կապերի պատճառով
Բոլորը

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը սեպտեմբերի 3-ին հանդիպել է Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: Քննարկվել են հայ-ռուսական համագործակցության խթանմանն առնչվող հարցեր. տեղեկացնում են ՀՀ ԱԺ լրատվական վարչությունից:

Միքայել Մելքումյանը վստահություն է հայտնել, որ դեսպանն իր գործունեությամբ կնպաստի հայ-ռուսական ավանդական ջերմ ու բարեկամական հարաբերությունների առավել խորացմանն ու ընդլայնմանը:

ՀՀ ԱԺ փոխխոսնակի գնահատմամբ՝ միջպետական հարաբերությունների զարգացման հարցում ուրույն դեր ունի խորհրդարանական դիվանագիտությունը: Խոսելով հայ-ռուսական ռազմավարական եւ դաշնակցային հարաբերությունների մասին՝ Միքայել Մելքումյանն իր մտահոգությունն է հայտնել Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու խնդրի առնչությամբ:

Անդրադարձ է կատարվել նաեւ ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը: ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ հակամարտությունը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափում: Դեսպանն իր հերթին կարեւորել է հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծումը:

Միքայել Մելքումյանն ընդգծել է միջխորհրդարանական հարթակներում Ռուսաստանի եւ Հայաստանի խորհրդարանականների միջեւ փոխգործակցությունն ու համատեղ աշխատանքը:

Խոսելով երկկողմ տնտեսական կապերի մասին՝ կողմերն անդրադարձել են ռազմարդյունաբերական, առեւտրատնտեսական, էներգետիկ, տրանսպորտային, գյուղատնտեսության եւ այլ ոլորտներում համագործակցության ընդլայնմանը: Միքայել Մելքումյանն անհրաժեշտ է համարել ոչ կառավարական մակարդակում տնտեսական համագործակցությունը խթանելու ուղղությամբ իրականացվող քայլերը: Այս համատեքստում նա կարեւորել է ՀՀ եւ ՌԴ մարզերի միջեւ ուղղակի առեւտրատնտեսական կապերի ստեղծման անհրաժեշտությունը, հատկապես ՌԴ այն մարզերի հետ, որտեղ ապրում եւ աշխատում են մեր հայրենակիցները: