Ազատության պողոտայում քաղաքացիների և ոստիկանների միջև տեղի ունեցած միջադեպի առնչությամբ ՄԻՊ-ը պարզաբանումներ է պահանջել իրավասու պետական մարմիններից

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Երևանի Ազատության պողոտայում քաղաքացիների և ոստիկանների միջև հուլիսի 8-ին տեղի ունեցած միջադեպի առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանը պարզաբանումներ է պահանջել ՀՀ Ոստիկանությունից և Գլխավոր դատախազությունից․ տեղեկացնում են ՄԻՊ աշխատակազմից։

Զանգվածային լրատվության միջոցների և սոցիալական հարթակների մշտադիտարկման արդյունքում տեղեկություն է ստացվել առ այն, որ Ազատության 12/2 շենքի բնակիչներն իրենց բողոքն են արտահայտել իրենց բակում կառուցվող նոր շինության կապակցությամբ։ Վերջիններիս և ոստիկանների միջև միջադեպ է տեղի ունեցել, որի արդյունքում 4 անձ՝ վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածի (Ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը) հիմքով տեղափոխվել է Ոստիկանության բաժին:

Պաշտպանի հանձնարարությամբ նշված դեպքի առնչությամբ սկսվել է ուսումնասիրության ընթացակարգ՝ քաղաքացիների բարձրացրած խնդիրների, այդ թվում՝ միջադեպի մանրամասները և անձանց վարչական ձերբակալման ենթարկելու հիմքերը պարզելու նպատակով: Պարզվել է, որ Ոստիկանություն տեղափոխված 4 անձինք ազատ են արձակվել, նրանցից մեկը ներկայացրել է նաև հանցագործության մասին հաղորդում՝ իր նկատմամբ Ոստիկանության ծառայողի կողմից անհամաչափ ուժ կիրառելու և իրեն վնասվածքներ պատճառելու վերաբերյալ: Վերոնշյալի կապակցությամբ ՄԻՊ աշխատակազմ ներկայացվել է նաև բողոք:
Շենքի կառուցման հետ կապված բնակիչների կողմից բարձրացված այլ հարցերի առնչությամբ համապատասխան պարզաբանումներ կպահանջվեն նաև Երևանի քաղաքապետարանից: