ԵՄ-ն որոշել է սառեցնել Վրաստանի ՊՆ-ին փոխանցվելիք 30 մլն եվրոն

Լուրեր

07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
Բոլորը

Եվրամիության առաջնորդները որոշել են սառեցնել 30 միլիոն եվրոն, որը նախատեսվում էր փոխանցել Վրաստանի Պաշտպանության նախարարությանը։ Այս մասին հայտարարել է Վրաստանում ԵՄ դեսպան Պավել Գերչինսկին։

«Ինչ վերաբերում է ԵՄ-ի և Վրաստանի միջև անվտանգության և պաշտպանության համագործակցությանը, ստիպված ենք ցավով տեղեկացնել, որ առաջնորդները որոշել են սառեցնել այն գումարները, որ «Եվրոպական խաղաղության հիմնադրամից» վճարում էինք Վրաստանի պաշտպանության ուժերին աջակցելու համար: Այս պահին սառեցված է 30 միլիոն եվրոյի չափով գումար, որը մենք նախատեսում էինք փոխանցել Վրաստանի Պաշտպանության նախարարությանը։ Սա միայն առաջին քայլն է, կլինեն այլ քայլեր ևս։ Մեր անմիջական աջակցությունը Վրաստանի կառավարությանը սահմանափակվելու է»,- ասել է դեսպանը։

Նա նշել է, որ փորձելու են ուղղակի աջակցությունը հասցնել հանրությանը, քաղաքացիական հասարակությանը և լրատվամիջոցներին։

«Մեր անմիջական աջակցությունը Վրաստանի կառավարությանն աստիճանաբար կկրճատվի և ուղղված կլինի քաղաքացիական հասարակությանը և լրատվամիջոցներին աջակցելուն»,- ասել է Գերչինսկին։

Ավելի վաղ դիվանագետը հայտարարել էր, որ Վրաստանի՝ Եվրամիությանն անդամակցության գործընթացը ներկայում կասեցված է։