Ադրբեջանից առաջ ենք,Վրաստանից՝ հետ. բուհերն ու լավագույն 500-յակում հայտնվելու շանսերը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Հայաստանի առնվազն 4 բուհ պետք է ընդգրկված լինի միջազգային վարկանշային աղյուսակների լավագույն 500-յակում․ այսպիսի խնդիր է դրված ՀՀ Կրթության՝ մինչև 2030 թվականի ռազմավարության մեջ։

QS World University Ranking-ի՝ այս տարվա հունիսին հրապարակած տվյալների համաձայն՝ աղյուսակում հայկական բուհերից հայտնվել է միայն Երևանի պետական համալսարանը, այն էլ՝ զբաղեցնելով 901-950-րդ տեղը: ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարգարովը նշում է՝ իրենք նպատակ էին դրել հայտնվել լավագույն 1000 բուհերի ցուցակում։ Դա ստացվել է, հիմա էլ ձգտում են հայտնվել լավագույն 750-ի շարքում:

«Եթե հաշվի առնենք, որ արտասահմանցի ուսանողների, դասախոսների, հետազոտողների թիվը բուհում մեծացել է, շատացել են հրապարակված հոդվածները, կարելի է ակնկալել, որ 3 տարվա կտրվածքով ԵՊՀ-ն ավելի կբարելավի դիրքերը, մենք նպատակադրվել ենք ներառվել լավագույն 750 բուհերի ցանկում»,-ասում է Ալեքսանդր Մարգարովը։

Տարածաշրջանում, օրինակ, Թուրքիայից QS-ի վարկանիշային աղյուսակում հայտնվել է Միջին Արևելքի տեխնիկական համալսարանը, որը 285-րդն է, իսկ Ստամբուլի տեխնիկական համալսարանը 326-րդն է, Իրանից Թեհրանի համալսարանը 368-րդն է, Շարիֆ տեխնոլոգիական համալսարանը՝ 342-րդը:

Հարևան երկրներից Մայր բուհին դիրքով զիջում է Բաքվի պետական համալսարանը, որը 951-1000-րդ տեղում է: Իսկ, օրինակ, Ադրբեջանի տնտեսագիտական համալսարանը 1001-1200-րդ հորիզոնականում է: Վրաստանից այս տարվա աղյուսակում հայտնվել է երկու բուհ՝ Թբիլիսիի պետական համալսարանը, որն ավելի բարվոք դիրքում է, քան ԵՊՀ-ն․ այն զբաղեցնում է 791-800-րդ տեղը, ինչպես նաև Վրաստանի տեխնիկական համալսարանը, որ 901-950-րդ հորիզոնականում է:

Իսկ ինչի՞ հաշվին է հարևան Վրաստանն ավելի լավ դիրքեր գրավել վարկանիշային աղյուսակում:

«Մինչև հիմա մենք Հայաստանում չունենք մեր իսկ հետազոտություններին վերաբերող հրապարակումները (առանց համահեղինակների) միջազգային հեղինակավոր պարբերականներում, մինչդեռ աշխարհին հետաքրքիր է՝ բուհը, որպես կառույց, որը պետք է ունենա հետազոտական թիմ, կարո՞ղ է, արդյոք, նախաձեռնող լինել այդ հարցում»,- նշում է ԵՊԲՀ գիտության գծով պրոռեկտոր Կոնստանտին Ենկոյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Բաբաջանյան