Հայ ժողովրդի ինքնությունը պահող գրավականը հայ բանասիրության պահպանումն է. Երևանում կայացավ միջազգային գիտաժողով

Լուրեր

01.04.2026 | 10:49
Ղրիմում Ան-26 ռազմական ինքնաթիռ է կործանվել. 29 մարդ զոհվել է
01.04.2026 | 10:40
Երեխաս գալիս է տուն, ասում է` տնօրենը անվայելուչ բառերով է խոսում դաստիարակների հետ. ծնող․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.04.2026 | 10:32
Հուսով ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը վերջ կդնի մտացածին թեզերին. ՀՀ ԱԳՆ-ի արձագանքը՝ Բաքվի մեղադրանքներին
01.04.2026 | 10:23
Հայաստանի հավաքականի վերջին մրցակիցն Ազգերի լիգայում հայտնի է
01.04.2026 | 10:18
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը հասել է իր նպատակներին և «շուտով» կդադարեցնի Իրանի վրա հարձակումները
01.04.2026 | 10:10
Հայտնի են ԱԱ-2026-ի բոլոր մասնակիցներն ու խմբերի վերջնական կազմերը
01.04.2026 | 09:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
01.04.2026 | 09:40
Իտալիան 3-րդ անգամ անընդմեջ բաց կթողնի աշխարհի առաջնությունը, ևս 4 եվրոպական հավաքական նվաճել է ուղեգիր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.04.2026 | 09:31
Հրապարակվել է Դատախազության 2025 թվականի գործունեության մասին հաղորդումը
31.03.2026 | 23:28
Իրանը հերքում է Թուրքիայի ուղղությամբ հրթիռային հարձակումը և կրկին համատեղ հետաքննություն առաջարկում
31.03.2026 | 23:12
Երևանի Իսահակյան և Թամանյան փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն
31.03.2026 | 22:59
Ադրբեջանում ուժեղ անձրևներն աննախադեպ ջրհեղեղներ են առաջացրել
31.03.2026 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
31.03.2026 | 22:28
Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը՝ «Կերտելով ապագան․ միասնություն և կայունություն Եվրոպայում» կարգախոսի ներքո
31.03.2026 | 22:14
Կոշտ կենցաղային թափոնների կառավարում․ ՏԿԵ նախարարը հանդիպել է մարզպետների հետ
Բոլորը

Հայաստանի ազգային գրադարանի նախագահության դահլիճում կայացավ «Հայ բանասիրության հեռանկարներ» խորագրով միջազգային գիտաժողովը, որը կազմակերպվել էր Հայ Առաքելական եկեղեցու ԱՄՆ-ի Արևմտյան թեմի առաջնորդ, Գերաշնորհ Տեր Հովնան Արքեպիսկոպոս Տերտերյանի հովանավորությամբ՝ Ազգային գրադարանի հետ համագործակցությամբ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայ Առաքելական եկեղեցու Սիեթլի հոգևոր հովիվ Վազգեն քահանա Բոյաջյանը ներկայացրեց Հովնան Արքեպիսկոպոս Տերտերյանի ուղերձը՝ ուղղված գիտաժողովի մասնակիցներին։

«Հայագիտության և հատկապես հայ բանասիրության հետագա զարգացման ուղիները և նրա առջև ծառացած մարտահրավերները լուսարձակի տակ առնելու, գիտական քննարկումներով դրանք սերտելու և այդ ուղղությամբ գործնական անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու նախանձախնդրությամբ մղված՝ ԱՄՆ-ի Արևմտյան թեմը կազմակերպեց «Հայ բանասիրության հեռանկարները» միջազգային գիտաժողովը Երևանում, Ազգային գրադարանի հետ համագործակցությամբ։ Հայ ժողովրդի ինքնությունը պահող գրավականը հայ բանասիրության պահպանումն է, այսինքն՝ հայերեն լեզվի, հայ գրականության, հայ բանահյուսության և հարակից այլ գիտական ճյուղերի պահպանումն ու զարգացումը»,- ասված էր ուղերձում։

ԱՄՆ-ի Արևմտյան թեմի գիտական, հրատարակչական ու մշակութային բազմաթիվ նախաձեռնությունների կողքին, տվյալ գիտաժողովը գալիս է բոլորի ուշադրությունը հրավիրելու, հայացք նետելու հայ բանասիրության վերջին 20 տարիների ձեռքբերումների վրա, ուրվագծելու առաջիկա 5-10 տարիների նրա զարգացման գործնական քայլերը՝ նկատի ունենալով արմատական մի շարք փոփոխությունները, որոնք վերջին տարիներին տեղի ունեցան հայ ժողովրդի կյանքում և ընդհանրապես գիտական ու աշխարհակարգային ոլորտներում։

«Գիտաժողովն այն հարթակն է, որտեղ միասնական ճիգերով, մասնագիտական քննարկումներով և գործնական քայլեր որդեգրելով՝ հայ բանասիրությունը հնարավոր կլինի տեսնել արժանի դիրքի վրա։ Գիտաժողովի հեղինակավոր և փորձառու մասնագետներն ու երիտասարդ հետազոտողներն իրենց մասնագիտական ու շրջահայաց մոտեցումներով, արդյունավետ քննարկումներով նոր որակ և արժեք կներկայացնեն հայկական իրականության մեջ։ Նման գիտաժողովները դրական առաջընթաց են արձանագրում հայ ժողովրդի ինքնությունը պահող ազգային արժեքների պահպանման և զարգացման տեսակետից»,- ասված էր Գերաշնորհ Տեր Հովնան Արքեպիսկոպոս Տերտերյանի ուղերձում։

Ազգային գրադարանի տնօրենի խորհրդական Ներսես Հայրապետյանն իր հերթին նշեց, որ Հայաստանի ազգային գրադարանն իր ստեղծման պահից երկու դուռ է բացել գիտության և հանրության համար։

«Հանրությունը միշտ մեր գրադարանին փաղաքշական անունով՝ հանրային է համարում, սակայն մեր գրադարանի թիվ մեկ առաքելությունը գիտությանն ու նաև կրթությանը սպասարկելն է, հետևաբար այս հաստատության ստեղծումն ի սկզբանե միտված է եղել հայագիտության զարգացմանը։ Մեր գրադարանի առաքելության կարևոր մասը կյանքի կոչելու նպատակով, պետականորեն ընդունված կանոնակարգի համաձայն, պարտադիր ստանում ենք հրատարակված գրքերի օրինակները՝ դրանք հաշվառելու, գրանցելու և պահպանելու նկատառությամբ, որոնք ստեղծում են գիտական այն հենքը, որի վրա մեր գիտնականները զարգացնում են հայագիտությունը», ասաց Հայրապետյանը։

Նա տեղեկացրեց, որ ազգային ժողովում կա նախագիծ, որն առնչվում է գրադարանային գործին։ Օրենքի նախագիծն արդեն անցել է առաջին ընթերցմամբ։ Երկուշաբթի օրը մասնագետները կմասնակցեն երկրորդ ընթերցմամբ նախատեսված քննարկումներին։

«Նախագծում կա մի շատ կարևոր կետ, որը լիազոր մարմնին, տվյալ դեպքում ԿԳՄՍ նախարարությանը պարտավորեցնում է, որ հաշվառի, հավաքի, ամբարի և գիտական շրջանառություն ապահովի նաև հայագիտական հրատարակությունների համար, որպեսզի դրանք հասանելի լինեն թե՛ հայաստանյան գրադարաններում, թե՛ ամենուր»,- ասաց Հայրապետյանը։

Բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Նորայր Պողոսյանն էլ շնորհակալություն հայտնեց ԱՄՆ-ի Արևմտյան թեմին՝ արգասաբեր համագործակցության և հայագիտությամբ զբաղվող մասնագետներին աջակցելու համար։

«Սույն թեմն օր օրի ստվարացող, Կալիֆորնիայի և հարակից նահանգների հայության հոգևոր, բայց նաև մշակութային, կրթական ու հայագիտական կենտրոնատեղին է։ Ամեն օր այնտեղ անցկացվում են տարաբնույթ, այդ թվում գիտական միջոցառումներ։ Այսօր էլ սկսում ենք այս կարևոր գիտաժողովը, որը նույնպես կազմակերպվել է ԱՄՆ-ի Արևմտյան թեմի հովանավորությամբ։ Համոզված եմ, որ մեզ սպասում են արդյունավետ քննարկումներ, որոնք կնպաստեն հայագիտության առջև ծառացած խնդիրների լուծմանը։ Հատկապես ցանկանում ենք, որ երիտասարդ մասնագետները հնարավորինս արագ մտնեն գիտական աշխարհ, որպեսզի այդ ոլորտը նրանց համար դառնա կյանքի ուղի։ Պատահական չէ, որ գիտաժողովն անցկացվում է այս շենքում, որովհետև երկու օր առաջ լրացավ Ազգային գրադարանի հիմնադրման 105, և նրա կազմում գործող Թամանյանի անվան մասնաշենքի հիմնադրման 85-ամյակը։ Այդ առթիվ բացվել է հետաքրքիր ցուցահանդես»,- ասաց Պողոսյանը։

Գիտաժողովի ընթացքում Հայաստանի, արտերկրի և Արցախի մի շարք հեղինակավոր բանասեր գիտնականներ ներկայացրին ոլորտի հիմնական անելիքներն առաջիկա տարիների համար՝ հատկապես հաշվի առնելով վերջին շրջանում տեղի ունեցած արմատական փոփոխությունները հայության կյանքում։