Ինչու ԱԱԾ-ն ու ՔԿ-ն մտան Արաբկիրի թաղապետարան․ փոխթաղապետերին՝ կալանք, թաղապետին՝ տնային կալանք. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
Բոլորը

Քննչական կոմիտեն ԱԱԾ աշխատակիցների օժանդակությամբ երեկ քննչական և վարութային գործողություններ էր իրականացրել Արաբկիրի թաղապետարանում, որոնց արդյունքում ձերբակալվել էին թաղապետ Արամ Ազատյանն ու նրա երկու տեղակալները։ Այսօր արդեն հայտնի դարձավ, որ Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանք՝ համակցված 30 միլիոն դրամ գրավով, իսկ նրա երկու տեղակալներ Գեղամ Կարապետյանն ու Դավիթ Բալասանյանը կալանավորվել են երկու ամսով։

Քաղաքապետարանում Factor TV-ի աղբյուրները հայտնում են, որ Արաբկիրի թաղապետարանի պաշտոնյաների վերաբերյալ քրեական գործով քննության առարկա են ինքակամ կառույցները չքանդելու համար կաշառքի և շենքերի բարեկարգման համար հատկացվող գումարների յուրացման, փաստաթղթերի կեղծման ենթադրյալ հանգամանքները: Ըստ քրեական վարույթի՝ շինարարական ընկերություններից մեկը պետք է զբաղվեր շենքի շքամուտքերի բարեկարգման աշխատանքներով, սակայն այդ աշխատանքները պատշաճ չեն կատարվել, հատկացվող գումարները յուրացվել են: Հենց այս գործընթացին է առնչվում նաև փաստաթղթերի կեղծման ենթադրյալ արարքը:

Իրավապահ համակարգում մեր աղբյուրները հայտնում են, որ գործում առկա են նաև օպերատիվ հետախուզական միջոցառման արդյունքում ձեռք բերված տվյալներ, մասնավորապես, Արաբկիրի թաղապետ Արամ Ազատյանի տեղակալներից մեկի աշխատասենյակում իրականացվել է ներքին դիտում:

Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի քարտուղար Արշավիր Բակլաչյանն այսօր Factor TV-ի հետ զրույցում երեկ իրականացված խուզարկության, ապա թաղապետի ու փոխթաղապետերի կալանավորման մասին հրաժարվեց խոսել, միայն ասաց, որ իրենք շարունակում են բնականոն հունով աշխատել։

Այսօր ավելի ուշ տարածած հաղորդագրությամբ Քննչական կոմիտեն տեղեկացրեց, որ ՔԿ պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում համապատասխան քրեական վարույթը նախաձեռնվել և քննվում է Քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով՝ պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը, որը պատճառել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս և կատարվել է մի խումբ պաշտոնատար անձանց կողմից նախնական համաձայնությամբ, դրան օժանդակելը, կաշառք ստանալը, կաշառք տալը և կաշառքի միջնորդությունը։

Ըստ ՔԿ հաղորդագրության՝ ՔՕ տարբեր հոդվածներով մեղադրանքներ է ներկայացվել 8 անձի։ Նրանցից 4-ը, այդ թվում՝ վարչական շրջանի ղեկավարի տեղակալներ Գեղամ Կարապետյանն ու Դավիթ Բալասանյանը կալանավորվել են, Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը՝ համակցված 30 մլն դրամ գրավով,  3 անձի նկատմամբ էլ կիրառվել է բացակայելու արգելքը։

Իրավապահ համակարգում մեր աղբյուրները հայտնում են, որ վարչական շրջանի ղեկավարը մեղադրանքը չի ընդունել՝ այն որակելով անհիմն։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան