Արաբկիրի թաղապետարանի պաշտոնյաների գործը վերաբերում է շենքերի շքամուտքերի բարեկարգման համար հատկացված գումարների յուրացման ու ինքնակամ կառույցներ չքանդելու դեպքերին

Լուրեր

09.09.2026 | 16:49
Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպման շուրջ պայմանավորվածություն կա․ խոսնակ
09.09.2026 | 16:38
Արմեն Գրիգորյանը նոր պաշտոն է ստացել միջազգային ընկերությունում
09.09.2026 | 16:31
«Մեր ժամանակների հերոսը» թանկացել է․ 395 հազար դոլար՝ «Դոմինո վիդեո փրոդաքշն»-ին
09.09.2026 | 16:19
Չխոշորացված համայնքը մի խոշորացրեք ու որևէ մարդու հագով մի կարեք համայնքի ղեկավարի պաշտոնը․ Մամիկոն Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 16:01
Վահե Ղալումյանը՝ ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 15:51
Զարուհի Բաթոյանն ընտրվեց Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:42
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու նախագիծը հրապարակվել է
09.09.2026 | 15:33
ՊԵԿ-ը ստուգել է Նարեկ Նալբանդյանի բիզնեսները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:23
Խանդանյանը` Բայրամովի հայտարարությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:15
ՀՀ-Ադրբեջան սահմանազատումը՝ հյուսիսից հարավ //ՀՀ քաղաքացիության տուրքը կբարձրանա․ ԼՈՒՐԵՐ
09.09.2026 | 15:08
ՔԿ-ն կադրեր է հրապարակել Գագիկ Խաչատրյանին պատկանող առանձնատան խուզարկությունից․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 14:56
«Սուտ եք խոսում, Տավուշից Ադրբեջանին գյուղ չի հանձնվել»․ բանավեճ՝ Ղալումյանի և Ղազարյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 14:41
Իսրայելը կփակի Մեծ Բրիտանիայի հյուպատոսությունը Երուսաղեմում՝ ի պատասխան Լոնդոնի պատժամիջոցների
09.09.2026 | 14:36
Սոնա Ղազարյանը՝ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 14:28
ՌԴ-ն նախատեսում է ձմռանը ուժեղացնել Ուկրաինայի դեմ հարձակումները․ մինչ հաջորդ տարի լուրջ բանակցությունները քիչ հավանական են․ Bloomberg
Բոլորը

Արաբկիրի թաղապետարանի պաշտոնյաների վերաբերյալ քրեական գործով քննության առարկա է ինքակամ կառույցները չքանդելու համար կաշառքի և շենքերի բարեկարգման համար հատկացվող գումարների յուրացման, փաստաղթղերի կեղծման ենթադրյալ հանգամանքներին: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանում Factor.am-ի աղբյուրները:

Ըստ քրեական գործի` շինարարական ընկերություններից մեկը պետք է զբաղվեր շենքի շքամուտքերի բարեկարգման աշխատանքներով, սակայն այդ աշխատանքները պատշաճ չեն կատարվել, հատկացվող գումարները յուրացվել են: Հենց այս գործընթացին է առնչվում նաև փաստաթղթերի կեղծման ենթադրյալ արարքը:

Իրավապահ համակարգում մեր աղբյուրները փոխանցում են, որ գործում առկա են նաև օպերատիվ հետախուզական միջոցառման արդյունքում ձեռք բերված տվյալներ, մասնավորպես` վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանի տեղյակալներից մեկի աշխատասենյակում իրականացվել է ներքին դիտում:

Հետաքրքրական է, որ Ազատյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը և 30 մլն դրամ գրավը, իսկ նրա երկու տեղակալների նկատմամբ` կալանքը: Իրավապահ համակարգում մեր աղբյուրները հայտնում են նաև, որ Ազատյանը մեղադրանքը չի ընդունել, այն անհիմն է որակում:

 

Արաքս Մամուլյան