Ադրբեջանի վերաբերյալ ԵԽ Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի հայտարարությունը Բաքուն «անհիմն և անարդար» է անվանել

Լուրեր

07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
Բոլորը

Պաշտոնական Բաքուն խորը ափսոսանք է հայտնել Ադրբեջանի վերաբերյալ Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի (CPT) հրապարակային հայտարարության կապակցությամբ։

«Կոմիտեն, հակառակ Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման մասին եվրոպական կոնվենցիայի պահանջին, աննախադեպ որոշում է կայացրել ամբողջությամբ հրապարակել 2022 թվականին իրականացված հատուկ այցի արդյունքների մասին զեկույցը՝ առանց Ադրբեջանից համապատասխան համաձայնություն ստանալու։ Նման մոտեցումն անարդար ու անհիմն է, ինչպես նաև իրավական տեսակետից կասկածելի»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեի հայտարարությունում։

Նա նշել է, որ 2002 թվականից ի վեր կոմիտեն մի քանի անգամ պարբերաբար և հատուկ այցելություններ է կատարել Ադրբեջան և հրապարակել զեկույցներ Բաքվի կողմից Կոնվենցիայի կատարման վերաբերյալ։ Ադրբեջանը ներկայացրել է կառավարության դիրքորոշումը զեկույցներում նշված յուրաքանչյուր դրույթի վերաբերյալ։ Բացի այդ, ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ համապատասխան քայլեր են ձեռնարկվել թերությունները վերացնելու ուղղությամբ, և Կոմիտեի առաջարկությունները միշտ հաշվի են առնվել: Նշվում է, թե համագործակցության ընթացքում մինչ օրս կոմիտեին անհրաժեշտ աջակցություն է ցուցաբերվել իր այցելությունների ընթացքում։

«Ափսոսանք է առաջացնում այն, որ այս որոշումն ընդունվել է Ադրբեջանի և Եվրոպայի խորհրդի միջև հարաբերություններում առկա իրավիճակի ֆոնին, որն առաջացել է Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) կողմից Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները չվավերացնելու՝ 2024 թվականի հունվարի կանխակալ որոշումից հետո։ Մենք մերժում ենք հրապարակային հայտարարության մեջ պարունակվող քննադատությունը, որտեղ մի շարք պետական ​​կառույցների հետ կառուցողական համագործակցության փոխարեն՝ պատասխանատվությունը դրվում է նրանց վրա։ Ադրբեջանը, ազատազրկման դատապարտված անձանց պաշտպանության հետ մեկտեղ, զգալի առաջընթաց է գրանցել համապատասխան պրակտիկան ընդհանուր ընդունված չափանիշներին համապատասխանեցնելու գործում»,- նշել է Հաջիզադեն։

Հիշեցնենք, որ Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման կոմիտեն հայտարարություն էր տարածել Ադրբեջանի վերաբերյալ՝ նշելով, որ այդ երկրի իշխանությունները հրաժարվում են կառույցի հետ համագործակցությունից։