ԵԽԽՎ նախագահն Ադրբեջանին կոչ է արել անհապաղ վերականգնել Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի հետ համագործակցությունը

Լուրեր

07.10.2026 | 16:50
Դատական դեպարտամենտը չի կատարել դատարանի վճիռը․ դատավորին չվճարված գումարը կբռնագանձվի
07.10.2026 | 16:42
«Հրաշք այգի» ռեստորանային համալիրից 2 գորշ արջի տեղափոխել են ապաստարան
07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Բ-ն իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
Բոլորը

Շատ եմ ափսոսում, որ Ադրբեջանի իշխանությունները հրաժարվել են համագործակցել Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման կոմիտեի (CPT) հետ, որը հանգեցրել է կոմիտեի ծրագրված այցի աննախադեպ չեղարկմանը։ Մտահոգիչ են նաև կոմիտեի՝ Ադրբեջան կատարած ժամանակավոր այցի վերաբերյալ զեկույցի եզրակացությունները: Այս մասին հայտարարել է ԵԽԽՎ նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսը։

«Ցանկանում եմ ընդգծել, որ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածն ամրագրում է ժողովրդավարական հասարակությունների ամենահիմնարար արժեքներից մեկը։ Խոշտանգումների, անմարդկային և նվաստացուցիչ վերաբերմունքի կամ պատժի արգելքը, որը քաղաքակրթության արժեք է և սերտորեն կապված է մարդկային արժանապատվության հարգման հետ, բացարձակ է, որից որևէ շեղում երբևէ թույլատրելի չէ: Հետևաբար, կարևոր է պահպանել բաց և արդյունավետ համագործակցությունը կոմիտեի հետ՝ դրա իրականացումն ապահովելու և ձերբակալվածների նկատմամբ խոշտանգումների կամ դաժան վերաբերմունքի ցանկացած ձև կանխելու համար»,- նշել է ԵԽԽՎ նախագահը։

Նա Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել վերանայել իրենց որոշումը և անհապաղ վերականգնել կոմիտեի հետ համագործակցությունն ու կառուցողական երկխոսությունը։

«Սա ոչ միայն կօգնի բարելավել Եվրախորհրդի հետ ընդհանուր հարաբերությունները, այլև կծառայի Ադրբեջանի քաղաքացիների հիմնարար շահերին: Մենք լիովին հանձնառու ենք շարունակել երկխոսությունն Ադրբեջանի խորհրդարանի և կառավարության հետ՝ բոլոր չլուծված խնդիրների լուծման նպատակով»,- հավելել է նա։

Ռուսոպուլոսն ընդգծել է՝ խորապես հավատում է, որ Ադրբեջանի և նրա ժողովրդի շահերից է բխում սերտ և արդյունավետ համագործակցությունը Եվրոպայի խորհրդի բոլոր մարմինների հետ և շահում են այդ համագործակցությունից՝ որպես կառույցի անդամ երկիր։

Հիշեցնենք, որ Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման կոմիտեն հայտարարություն էր տարածել Ադրբեջանի վերաբերյալ՝ նշելով, որ այդ երկրի իշխանությունները հրաժարվում են կառույցի հետ համագործակցությունից։