70 հազար դրամ կրթաթոշակն ընդամենը 6-ով ավելի դիմորդ բերեց․ բնական գիտությունները չեն հրապուրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.10.2026 | 17:42
Փաշինյանի ելույթը՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
02.10.2026 | 17:33
Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը
02.10.2026 | 17:22
«Չորս օր առաջ ինձ ասել են, որ թուրքեր են փախել․ հող ու ավազ եմ տանում դիրքեր»․ Շաքիի բնակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 17:14
ԵՏՄ-ում Հայաստանի կառուցողական աշխատանքի շարունակության հույս ունենք․ Օվերչուկ
02.10.2026 | 17:05
Ստյոպա Մկրտչյանը խաղադաշտ է վերադարձել տևական ընդմիջումից հետո
02.10.2026 | 16:58
Ադրբեջանցի զինծառայողին կալանավորել է Երևանի դատարանի նախագահ Ժորա Չիչոյանը
02.10.2026 | 16:57
Չթողեցին առաջ գնանք, մենք էլ որսորդական հրացաններով էինք․ բնակիչը՝ ադրբեջանցուն վնասազերծելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 16:49
Կարևորում ենք կառուցողական երկխոսությունը հայկական արտադրանքի արտահանման ու տարանցման խոչընդոտների վերացման ուղղությամբ․ Փաշինյան
02.10.2026 | 16:41
Պատի տակով եկել, գոմ ա մտել, տունը նստած եմ եղել․ Շաքիի բնակչուհի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 16:34
Ինչո՞ւ է ԱԱԾ-ն ադրբեջանցի զինծառայողի անօրինական սահմանահատման մասին իրազեկել այն բանից հետո, երբ ՀՀ քաղաքացի է վիրավորվել
02.10.2026 | 16:30
«Պրոմաք»-ից պետք է բռնագանձել 643.8 մլն դրամ․ հայտնաբերված տեխնիկան հանձնվել է ՊՆ-ին
02.10.2026 | 16:20
Ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևը կալանավորվել է
02.10.2026 | 16:19
Աշխարհի գավաթակիր Էլեն Եփրեմյան. «Կիոկուշին կարատեն շատ մեծ դեր ունի իմ կյանքում»
02.10.2026 | 16:10
Շուշիում տեղի է ունեցել Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի ՊՆ ղեկավարների եռակողմ հանդիպումը
02.10.2026 | 16:01
Լուկաշենկոն Հայաստանին կոչ է արել մտածել՝ կկարողանա՞, արդյոք, ԵՄ-ում վաճառել իր կոնյակն ու մյուս արտադրանքը
Բոլորը

Դեռ նախորդ տարի Հայկական պետական մանկավարժական համալսարանի բակալավրիատի և մագիստրատուրայի առկա ուսուցմամբ բնագիտամաթեմատիկական մասնագիտությունների ուսանողների համար առաջին կուրսում սահմանվել էր 70,000 դրամ կրթաթոշակ։ Բայց արի ու տես, որ փաստացի այդ հանգամանքն էլ չօգնեց, որպեսզի դիմորդները բնագիտամաթեմատիկական ուղղության մանակավարժի մասնագիտությունն ընտրեն։ Եթե նախորդ տարի մանկավարժական համալսարանում այդ ուղղության կրթական ծրագրերի գծով դիմորդների թիվը 62 էր, ապա այս տարի, չնայած կրթաթոշակի բարձրացմանը, այդ թիվն աճել է ընդամենը 6-ով։

«Դիմորդների քանակը հուսադրող չէ, նախորդ տարվա համեմատ որևէ էական փոփոխություն չի գրանցվել։ Հուսանք, որ գոնե բոլոր դիմորդները կհաղթահարեն նվազագույն դրական շեմը և կընդունվեն»,- նշում է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի ծրագրերի իրականացման վարչության պետ Լուսինե Գրիգորյանը։

ՀՊՄՀ ուսումնական գործընթացների հարցերով պրոռեկտոր Նաիրա Սաֆարյանն էլ շեշտում է՝ միայն բարձր կրթաթոշակով հնարավոր չէ պատկեր փոխել, քանի որ տարիներ շարունակ ԲՏՃՄ ոլորտի նկատմամբ դիմորդների հետաքրքրությունը կորել է, ուսուցչի մասնագիտության նկատմամբ գրավչությունը՝ ևս։

Մանկավարժական համալսարանում առանձին «Ֆիզիկա», «Մաթեմատիկա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» կրթական ծրագրերի գծով այս տարի որևէ դիմորդ չի եղել։ Փոխարենը պատկերը համեմատաբար հուսադրող է նոր ներմուծված կրկնակի որակավորմամբ մասնագիտությունների նկատմամբ դիմորդների հետաքրքրությունը։

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի կարծիքով՝ 70,000 դրամ կրթաթոշակը կարող է անարդյունավետ լինել․ ուսանողները, գուցե, օգտվեն դրանից, սակայն, ի վերջո, չաշխատեն որպես մանկավարժ։

Այս տարի բակալավրիատում Մանկավարժական համալսարան է դիմել շուրջ 750 հոգի, որից միայն 300-ն է ուսուցչի մասնագիտությունն ընտրել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Բաբաջանյան