Նարեկ Նալբանդյանն ամբողջությամբ վճարել է Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցի գումարը

Լուրեր

03.07.2024 | 10:42
Նավթի գները նվազել են
03.07.2024 | 10:41
Բացահայտվել է պետական դավաճանության դեպք․ 43-ամյա պայմանագրային զինծառայող է կալանավորվել․ ՔԿ
03.07.2024 | 10:39
ԵՄ-ի հետ գործընկերությունը բարձրացնում է ՀՀ-ի դիմակայունությունը. Արմեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.07.2024 | 10:32
ՀՀ-ի հետ նոր երկկողմանի համագործակցության օրակարգի վրա ենք աշխատում. ԵՄ դեսպան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.07.2024 | 10:20
Հայ-ամերիկյան հարաբերությունները երբեք այսքան բարձր մակարդակի վրա չեն եղել. Գլենդելի քաղաքապետ
03.07.2024 | 10:11
ՀՀ-Արևելյան գործընկերություն-ԵՄ. գործընկերության մարտահրավերները և հնարավորությունները. ՈՒՂԻՂ
03.07.2024 | 09:57
ԱՄՆ Կոնգրեսի երկկուսակցական պատվիրակությունը ժամանել է Հայաստան
03.07.2024 | 09:30
Եվրո-2024. Քառորդ եզրափակիչի բոլոր զույգերը հայտնի են
02.07.2024 | 23:30
Էրդողանի ղեկավարրած ուժը փոքր տարբերությամբ առաջ է անցնում գլխավոր ընդդիմադիր կուսակցությունից. հարցում
02.07.2024 | 23:13
«Ինչու ԼՂ-ում հայեր չկան». Freedom House-ի զեկույցն ու Ալիևի նոր պահանջները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2024 | 23:13
Եղե’ք ներգրավված և մի’ անտեսեք մեր տարածաշրջանը. Սարգիս Խանդանյան
02.07.2024 | 22:54
Երևանում և 8 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
02.07.2024 | 22:40
Լիլիթ Գալստյանը ելույթ է ունեցել ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանի ժամանակ
02.07.2024 | 22:26
Սիրիայի հյուսիսում թուրքական ուժերի հետ բախումների հետևանքով 7 զոհ կա
02.07.2024 | 22:13
Եկեղեցու բակում թողնված երեխան վերադարձել է տուն. ՆԳՆ
Բոլորը

Գործարար Նարեկ Նալբանդյանն ամբողջությամբ վճարել է Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցի գումարը։ Այս մասին Factor.am-ը տեղեկանում է իր աղբյուրներից։

Հանրությանը 2018 թ.-ից հետո հայտնի դարձած գործարար Նարեկ Նալբանդյանի ընկերությունը՝ «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ՍՊԸ-ն, 2022-ին տարաժամկետ վճարման պայմանով էր ձեռք բերել հյուրանոցը։

«Գոլդեն փելիս» հյուրանոցը «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ՍՊԸ-ին վաճառվել է 5 միլիարդ դրամով և սահմանվել է, որ ընկերությունն ամբողջական գումարը պետք է վճարի 5 տարվա ընթացքում՝ յուրաքանչյուր տարի 1 մլրդ դրամի չափով։ Թեև ընկերությունը դեռ 2 տարի ուներ ամբողջական գումարը մարելու համար, այնումենայնիվ, մեր տեղեկություններով, այս տարի միանգամից վճարել է 3 մլրդ դրամն ու ամբողջությամբ մարել պետությանն ունեցած պարտքը։

Հյուրանոցն այժմ անվանափոխվել է և կոչվում է Eighty Eight Deluxe Hotel & Spa։

Ծաղկաձորի «Գոլդեն փելես»-ը նախագահներ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի օրոք Մաքսային պետական կոմիտեն 7 տարի ղեկավարած Արմեն Ավետիսյանը 2019-ին նվիրեց պետությանը։ ԱԱԾ-ն քրեական գործ էր հարուցել նրա կողմից ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու և փողերի լվացման մեղադրանքով, ինչից հետո հայտնի դարձավ, որ Ավետիսյանն այն նվիրում է պետությանը։ «Գոլդեն փելես»-ի նվիրատվությունից հետո գործը կարճվեց։

2019 թվականի նոյեմբերին առաջին անգամ «Գոլդեն փելես»-ը հանվեց աճուրդի։ Վաճառքի մեկնարկային գինը մոտ 7,5 միլիարդ դրամ էր, սակայն շուրջ 2,5 տարի գնորդի փնտրտուքներից հետո այն վաճառվեց նախնական գնից ⅓-ով պակաս։ Շուրջ 20 հազար քառակուսի մետր ընդհանուր մակերեսով շենք-շինության ու 1,3 հեկտար հողատարածքի դիմաց պետբյուջե պետք է փոխանցվեր 5 միլիարդ դրամ կամ 10,3 միլիոն դոլար։

Հիշեցնենք նաև, որ ընկերությունը անցած տարի դժվարացել էր վճարել գումարը սահմանված ժամկետում և հուլիսի 1-ի փոխարեն տեղեկացրել էր, որ կվճարի1 միլիարդ դրամի պարտավորությունը մինչև նույն թվականի օգոստոսի 31-ը՝ հաշվարկված տույժերով հանդերձ։

Անժելա Պողոսյան