Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 2-ի դրությամբ
Տնտեսություն
02.07.2024 | 10:38Ներկայացնում ենք Հայաստանի բանկերի կողմից գնվող և վաճառվող արտարժույթների փոխարժեքները հուլիսի 2-ի դրությամբ՝ ըստ rate.am-ի:
Ամերիկյան մեկ դոլարը գնվում է միջինը 385,16 և վաճառվում՝ 391,11 փոխարժեքով:
Մեկ եվրոն գնվում է միջինը 410,33 և վաճառվում՝ 423,19 փոխարժեքով:
Մեկ ռուսական ռուբլին գնվում է միջինը 4,26, վաճառվում՝ 4,72 փոխարժեքով։