Գառնիի գյուղապետը 2007 թվականին համայնքին պատճառել էր ավելի քան 29-միլիոն դրամի վնաս

Լուրեր

20.11.2026 | 15:55
«Կողմ չենք քվեարկելու ալիևյան Սահմանադրությանը». «Հայաստան» խմբակցության պատասխանը՝ Փաշինյանի առաջարկին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 15:44
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի տարեվերջյան մրցաշարերը
20.11.2026 | 15:34
Առաջարկում եմ՝ ընդդիմությունն ապահովի 6 ձայնը և գնանք հանրաքվեի, եթե ժողովուրդը դեմ քվեարկի` ես հրաժարական եմ տալիս․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 15:23
Առաջարկում ենք կուսակցությունների ֆինանսական հոսքերը ԿԿՀ կայքում հրապարակել իրական ժամանակում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 15:10
Սահմանադրության տեքստը կհրապարակվի նոյեմբերի 23-ին // Գերմանիայից ՀՀ քաղաքացիներ են արտաքսվել․ ԼՈՒՐԵՐ
20.11.2026 | 15:05
Մտածում են կատակում ենք, լուրջ չեն ընդունում. Սոնա Ղազարյանը` արտահերթի գնալու առաջարկի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 14:56
Արփինե Սարգսյանը հանդիպել է Իսլանդիայի նախագահին և Ավստրալիայի նախկին վարչապետին․ քննարկվել են կանանց նկատմամբ բռնության կանխարգելման հարցեր
20.11.2026 | 14:44
Էդ խեղճ «ստնտուկները» ի՞նչ են արել, որ ուզում եք պատժել. Տարոն Չախոյանը` Նարեկ Կարապետյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 14:41
Դոնալդ Տուսկը Լեհաստանի օդային տարածքի խախտման կապակցությամբ արտակարգ խորհրդակցություն է հրավիրել
20.11.2026 | 14:32
Հրդեհի վտանգի պատճառով փակվել են «Ֆլեշ»-ի և «Կամօյլ»-ի լցակայանները, Մրգաշատում ապամոնտաժվել է գազի պահեստարան
20.11.2026 | 14:26
Գյումրիում և Ամասիայում հայտնաբերվել են ինքնաձիգներ, ատրճանակներ, նռնակներ և մեծ քանակությամբ զինամթերք
20.11.2026 | 14:20
Ալեքսանդր Օվեչկինի ռեկորդն ու հակառեկորդը «Վաշինգտոն Քեփիթալզում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 14:14
Աննա Գրիգորյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
20.11.2026 | 14:12
Սպիտակ տունը պաշտոնանկ է արել կիբերանվտանգության ծառայության տնօրենին՝ համակարգերում լայնածավալ խափանումների պատճառով
20.11.2026 | 14:05
Սոնա Ղազարյանը ելույթն իրարանցում առաջացրեց. «Մեկ նպատակ ունեք` հարստանալու»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողներն օպերատիվ տեղեկությունն իրացրին Կոտայքի բաժնի գործընկերների հետ: Ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ կատարվել էր հետևյալը․ տեղեկացնում են ՆԳՆ-ից։

Կառավարության 2006 թվականի հուլիսի 27-ի որոշմամբ «Գալակտիկա» ՓԲ ընկերությանը պատկանող հողամասից Գառնիի գյուղական համայնքին անհատույց տրամադրվել էր 4141 հեկտար տարածք:

Այս գործարքից հետո Գառնիի գյուղապետարան են այցելել բարձրաստիճան պաշտնյայի մտերիմ ազգական ներկայացած մի անձ և Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության և զարգացման վարչության պետի տեղակալը ու համայնքի ղեկավարից պահանջել հիշյալ հողամասից 1,5 հեկտար տարածք հատկացնել իրենց:

Բարձրաստիճան անձանց հրահանգը կատարելու նպատակով Գառնի գյուղի համայնքապետը, օրինական հիմքերի բացակայության պայմաններում, 2007 թվականի հունվարի 19-ի թվագրմամբ կազմել և ստորագրել է գոյություն չունեցող պաշտոնական փաստաթղթի քաղվածք, ապա խախտելով “Հրապարակային սակարկությունների մասին” օրենքի պահանջները՝ առանց կազմակերպելու հրապարակային աճուրդ նույն թվականի օգոստոսի 10-ին հաստատել է արձանագրություններ, իսկ օգոստոսի 21-ի պայմանագրերով հիշյալ անձանց և նրանց փոխկապակցված ևս մեկ անձի, ընդամենը 315 հազար դրամով, օտարել է 1,5 հեկտար հողամասը, այն դեպքում, երբ դրա շուկայական արժեքը 30 միլիոն դրամ էր: Այս կերպ ծառայողական լիազորություններն օգտագործելով` համայնքի ղեկավարը համայնքի օրինական շահերին պատճառել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս:

Առերևույթ հանցանքի մասին կազմված փաստաթղթերն ուղարկվել են Կոտայքի մարզային քննչական վարչություն: Քրեական օրենսգրքի 445-րդ և 283-րդ հոդվածների հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: