ՌԴ-ն հիբրիդային պատերազմ է վարում ՀՀ դեմ՝ 5-րդ շարասյուն, հաքերային հարձակում․ ԵՄ անդամ լինելով՝ կապահովագրվենք․ Էդգար խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.10.2026 | 23:03
Թրամփը խորհրդակցել է Grok նեյրոցանցի հետ, թե ինչպես վենեսուելացիները կվերաբերվեն Մադուրոյի տապալմանը․ Time
02.10.2026 | 22:52
Առանց Թրամփի անձնական ներգրավվածության չէինք կարող անցնել այդ ճանապարհը․ Փաշինյանը՝ խաղաղության մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 22:27
Ռուսաստանը ցանկանում է Կիևին, Խարկովին և Օդեսային զրկել էլեկտրաէներգիայից և ջեռուցումից․ NYT
02.10.2026 | 22:23
ԱՄՆ-ում ազգային աղոթքի նախաճաշին մասնակցելը շատ կարևոր իրադարձությունների վրա ազդեցություն ունեցավ․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 22:07
Իլհամ Ալիևն այսուհետ անժամկետ կղեկավարի Ադրբեջանի իշխող կուսակցությունը
02.10.2026 | 21:55
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը պարտվեց Կիպրոսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 21:32
FlyDubai-ի վիրավոր օդաչուն Հնդկաստանի վարչապետին պատմել է ինքնաթիռում միջադեպի մանրամասները
02.10.2026 | 21:20
Ֆրանսիայում հարյուրավոր դպրոցներ փակ են մնում․ աշակերտների բողոքի ակցիաները վերածվում են բռնության
02.10.2026 | 21:12
Ոռոգումից մինչև էներգետիկա․ ՀՀ-ն և ԶՖԳ-ն քննարկել են համագործակցության օրակարգը
02.10.2026 | 21:05
Նիկոլ Փաշինյանի ելույթը Հայաստանի աղոթքի երկրորդ նախաճաշի գալա ընթրիքին․ ՈւՂԻՂ
02.10.2026 | 21:00
«Տեսակցեցի Անիին»․ Ավանեսյանը այցելել է ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը
02.10.2026 | 20:51
ՔՊ 64 պատգամավորից 38-ն է ստորագրել եկեղեցու հարցով քննիչ հանձնաժողով ստեղծելու նախագիծը․ ի՞նչ իրավասություններ է այն ունենալու
02.10.2026 | 20:48
ՀԷՑ-ի ռեյդերային զավթում չի եղել․ անհեթեթ գնահատական է․ Ռոմանոս Պետրոսյանը հերքում է Շոյգուի պնդումը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 20:31
Ադրբեջանը կիբերբանակ է ստեղծում
02.10.2026 | 20:15
Ինչպես և որտեղ են չեզոքացրել ադրբեջանցի զինվորին․ ականատեսները մանրամասներ են պատմում․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի համակարգող, Խաղաղության երկխոսություն ՀԿ նախագահ Էդգար Խաչատրյանը ևս այսօր ԱԺ-ում մասնակցել է ԵՄ-ին անդամակցելու հարցով լսումներին։ Նա այնքան էլ չի կիսում այն գնահատականները, որ ՌԴ-ն հուժկու հարված կհասցնի Հայաստանին, եթե ԵՄ-ին անդամակցելու պրոցես սկսվի։

«ՌԴ-ն չունի քաղաքական ռեսուրս՝ հուժկու հարվածելու ՀՀ-ին, նա ռեգիոնից դուրս է գալիս, բայց այո՝ կօգտագործի Ադրբեջանին՝ որպես մահակ։ ՀՀ-ի առաջ բացվել է ԵՄ-ին անդամակցելու բացառիկ շանս, և անհրաժեշտ է օգտվել այս պահից»։

Խաչատրյանը տեսնում է անհրաժեշտ ցանկություն Արևմուտքի մոտ՝ Հայաստանին իր շարքերը ընդունելու, ինտեգրման ուղիով գնալու հարցով։ Նա նշում է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ԵՄ մտնելու նպատակով կոնկրետ քայլեր պիտի անի, պետությունը հիվանդ և չբարեփոխված ինստիտուտներով չի կարող այդ քայլն անել։ Ըստ Էդգար Խաչատրյանի՝ ԵՄ-ին անդամակցելը կենսական նշանակություն ունի ՀՀ-ի համար․

«ԵՄ-ին անդամակցելու այլընտրանքը ՀՀ-ի պետականության կորուստն է՝ Կրեմլի ձեռքին խաղալիք կդառնանք։ Ինձ համար հստակ է՝ կամ մենք անկախ պետություն կդառնանք, կամ՝ ծայրագավառ կլինենք Միութենական պետությունում։ ՌԴ-ն հիբրիդային պատերազմ է վարում ՀՀ դեմ՝ 5-րդ շարասյան դերակատարներ միացել են սրբազան պայքարին, հաքերային հարձակում է տեղի ունեցել։ Սինխրոն են աշխատում Բաքվի հետ։ ԵՄ անդամ լինելով՝ կապահովագրվենք նմանատիպ մարտահրավերներից»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան