Ճանապարհների միջին նորոգում՝ Երևանում
Էրեբունի և Նոր Նորք վարչական շրջաններում մեկնարկել են ճանապարհների միջին նորոգման և դիտահորերի բարձրացման աշխատանքները: Ժամանակի ընթացքում քայքայված ու վնասված փողոցները ամբողջությամբ ասֆալտապատվում են․ տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։
Ճանապարհների նորոգումն իրականացվում է փուլ առ փուլ: Փոխադրամիջոցների երթևեկությունը չխոչընդոտելու նպատակով ասֆալտապատում արվում է նաև գիշերային ժամերին:
Մայրաքաղաքում ճանապարհների միջին նորոգման ու բակային տարածքների փոսալցման գործընթացը շարունակվում է: Առաջիկայում աշխատանքները կմեկնարկեն մյուս վարչական շրջաններում: