Ալիևի կուսակցությունը պաշտոնապես հանդես է եկել խորհրդարանը ցրելու և արտահերթ ընտրություններ անցկացնելու նախաձեռնությամբ

Լուրեր

07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
Բոլորը

Հունիսի 20-ին տեղի է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ղեկավարած «Յենի Ադրբեջան» կուսակցության վարչության հերթական նիստը։ Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ հանդիպմանը միաձայն որոշում է կայացվել իշխող կուսակցության պատգամավորների կողմից Միլլի Մեջլիսի լուծարման կապակցությամբ դիմել Ադրբեջանի նախագահին։

Կուսակցության նախագահի տեղակալ Թաիր Բուդաղովը հայտարարել է, որ 2024 թվականի նոյեմբերին COP29-ի ընթացքում, ըստ Սահմանադրության պետք են տեղի ունենա Մեջլիսի հերթական ընտրությունները։

«Կարևոր է և՛ ընտրությունների, և՛ նշված միջոցառումների կազմակերպվածության բարձր մակարդակ ապահովել։ Բացի այդ, անհրաժեշտ է հաշվի առնել տվյալ ժամանակահատվածում երկրի խորհրդարանի լիարժեք գործունեության իրագործելիությունը։ Մենք գտնում ենք, որ ստեղծված պայմաններում Միլլի Մեջլիսը, առաջին պլան մղելով պետության շահերը, պետք է նախաձեռնի խորհրդարանը ցրելու և արտահերթ ընտրություններ անցկացնելու համար»,- ասել է նա։

Այսօր ավելի վաղ նշել էինք, որ տեղի է ունեցել Ալիևի կուսակցության փակ հանդիպում, որի ժամանակ քննարկվել է ընտրությունների հարցը։

Ադրբեջանական Թուրան գործակալության աղբյուրների հաղորդմամբ՝ Ադրբեջանի Միլլի Մեջլիսի հունիսի 21-ի արտահերթ նստաշրջանում ակնկալվում է որոշում ընդունել խորհրդարանի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման և արտահերթ խորհրդարանական ընտրություններ նշանակելու մասին։

Էմմա Չոբանյան