Հունիսի 21-ին կհայտարարվի Ադրբեջանի խորհրդարանի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման և արտահերթ ընտրությունների նշանակման մասին

Լուրեր

07.10.2026 | 18:22
««Զինառ»-ի տնօրենը ձեզ փայ էր տալիս, մեր ժամանակ ձերբակալվում ա․ առնվազն 2 հոգի կա, որ էդ փայից ստացել ա»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:21
Հայաստանի հավաքականի թարմացված դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում
07.10.2026 | 18:16
CCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների վերաբերյալ Փաստաբանների պալատի դիմումին
07.10.2026 | 18:13
Եթե ոստիկանության գալուն սպասեին, ոչ մի բան, մեծ հավանականությամբ, տեղի չէր ունենալ․ Փաշինյանը՝ Շաքիի դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:10
Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել // Աշակերտին ծեծած ուսուցչուհին կձերբակալվի․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 18:03
ԵՄ դեսպանները համաձայնեցրել են ՌԴ-ի դեմ պատժամիջոցների նոր՝ ռեկորդային ցուցակը
07.10.2026 | 17:57
Պեկին. Ալինա Չարաևան ավարտեց ելույթները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:51
Բաքուն բողոք է հղել Բեռլինին՝ Ադրբեջանի օգտին գերմանական հետախուզության նախկին ղեկավարի լրտեսության վերաբերյալ հրապարակման համար
07.10.2026 | 17:50
Նա դիվերսանտ չէ․ Սուրեն Պապիկյանը՝ Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի մասին. ՏԵՍԱՆՅԹՈՒԹ
07.10.2026 | 17:42
Երասխի հատվածում մրցույթ ենք հայտարարել, որպեսզի երկաթուղին վերականգնվի․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:28
«Գուստավը» հայտարարում է՝ մենեջերն ազատվել է աշխատանքից․ թաքնված տեսախցիկի դեպքով նյութերն ուղարկվել են ՔԿ
07.10.2026 | 17:17
Ռուբիոն հայտարարել է, որ Իրանը «լիովին կորցրել է վերահսկողությունը» Հորմուզի նեղուցի նկատմամբ
07.10.2026 | 17:05
Փաշինյանը սխալվում է․ կին համայնքապետեր ՀՀ-ում եղել են նաև 2018-ից առաջ
07.10.2026 | 16:58
Ալիևը զանգահարել է Պուտինին
07.10.2026 | 16:53
«Հայ, թուրք, ադրբեջանցի․ ինչի՞ համար են էդ շահարկումները»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանի Միլլի Մեջլիսի հունիսի 21-ի արտահերթ նստաշրջանում ակնկալվում է որոշում ընդունել խորհրդարանի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման և արտահերթ խորհրդարանական ընտրություններ նշանակելու մասին։ Այս մասին ադրբեջանական Թուրան գործակալությանը հայտնի է դարձել խորհրդարանական աղբուրներից։

Այս տեղեկությունն անուղղակիորեն հաստատում է խորհրդարանում մանդատների բացարձակ մեծամասնություն ունեցող, երկրի նախագահ Իլհամ Ալիևի ղեկավարած «Յենի Ադրբեջան» կուսակցության այսօրվա փակ հանդիպումը։

Ըստ ամենայնի՝ հենց իշխող ուժն էլ նախաձեռնելու է խորհրդարանի ինքնալուծարումը։ Դրանից հետո Մեջլիսը կդիմի նախագահին՝ արտահերթ ընտրություններ նշանակելու խնդրանքով։

Հիշեցնենք, որ մայիսին Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Մազահիր Փանախովը հայտարարել էր, որ ըստ երկրի օրենսդրության՝ խորհրդարանական ընտրությունները պետք է տեղի ունենան այս տարվա նոյեմբերին։ Նա, միաժամանակ, նշել էր, որ ընտրությունները կարող են տեղի ունենալ ժամանակից շուտ։

«Հաշվի առնելով առաջիկա խորհրդարանական ընտրությունները՝ այժմ անհրաժեշտ է որոշակի աշխատանքներ սկսել՝ կապված ընտրական հանձնաժողովների անդամների վերապատրաստման հետ։ Քանի որ խորհրդարանական ընտրությունների ժամանակը համընկնում է COP29-ի հետ, որը հեղինակավոր միջոցառում է և անցկացվելու է Ադրբեջանում, կարող է որոշում կայացվել ընտրությունների օրը փոխելու մասին»,- ասել էր Փանահովը։

Այս հայտարարությունից հետո լուրեր տարածվեցին, որ ընտրությունները կարող են տեղի ունենալ ամռանը։ Սահմանադրության համաձայն՝ 125 տեղանոց Միլլի Մեջլիսի ընտրություններն անցկացվում են հինգ տարին մեկ անգամ՝ խորհրդարանի լիազորությունների վերջին տարվա նոյեմբերի առաջին կիրակի օրը։ Ընտրությունների օրը հայտարարվում է դրանց անցկացումից երկու ամիս առաջ։

Հաշվի առնելով այս հանգամանքը՝ կարելի է ենթադրել, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան օգոստոսի վերջին կամ սեպտեմբերի սկզբին։

Էմմա Չոբանյան