ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Հայաստանի և Ֆրանսիայի միջև ռազմական համագործակցության ամրապնդումը

Լուրեր

07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցի միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
07.10.2026 | 13:13
«Շնորհակալ եմ Աստծուն, որ արգենտինացի եմ». Մեսիի հուզիչ խոսքը հրաժեշտի խաղից հետո
07.10.2026 | 13:05
Կառուցապատողներին հիշեցրել են՝ գնման իրավունքի պայմանագրերում սպառողների իրավունքները խախտող պայմաններ չեն կարող լինել
07.10.2026 | 12:56
Կոստանյանը ներկայացրել է ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ ստեղծվող տնտեսական հնարավորությունները
07.10.2026 | 12:47
Դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյայից հօգուտ պետության բռնագանձել 3 անշարժ գույք, մեքենա և շուրջ 450 մլն դրամ
Բոլորը

Հարավային Կովկասում Արևմուտքի օրակարգը միշտ չէ, որ համապատասխանում է տարածաշրջանի երկրների շահերին։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը՝ մեկնաբանելով Փարիզի ու Երևանի միջև ռազմական համագործակցության ամրապնդումը։

«Արտատարածաշրջանային երկրները Հարավային Կովկաս են գնում իրենց օրակարգով, որը, մեղմ ասած, միշտ չէ, որ համապատասխանում է տարածաշրջանային երկրների շահերին։ Այսօր արևմտյան երկրները շարժվում են դեպի Հարավային Կովկաս՝ բացահայտ առճակատման հակառուսական օրակարգով։ Մենք կարծում ենք, որ դա չի նպաստի Անդրկովկասում կայունությանն ու անվտանգությանը»,- ասել է Գալուզինը։

Նա նշել է, թե Մոսկվայի կարծիքով՝ «տարածաշրջանային անվտանգությունը կարող է առավելագույնս արդյունավետ կերպով ապահովել համապատասխան տարածաշրջանի պետությունների ջանքերով»։

«Մենք կողմնակից ենք տարածաշրջանային պատասխանատվության թե՛ անվտանգության ապահովման, թե՛ Հարավային Կովկասում և այլ տարածաշրջաններում տնտեսական ինտեգրման առումով»,- հավելել է ՌԴ ԱԳ փոխնախարարը։

Ավելի վաղ էլ Գալուզինը հայտարարել էր, թե ֆրանսիական ինքնագնաց հրետանային CAESAR 155 միլիմետրանոց համակարգերի մատակարարումը Հայաստանին վտանգում է հանգեցնել իրավիճակի վատթարացման։