ՆԳՆ անձնակազմի կարողությունների զարգացումից մինչև միկրոգործընթացների վերլուծություն․ քննարկվել են ՆԳՆ-ԵՄ արդյունավետ գործընկերության արդյունքները

Լուրեր

27.11.2026 | 20:30
Ո՞վ և ինչպե՞ս է որոշելու՝ կուսակցությունը դեմ է Հայաստանի անկախությանը, թե ոչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.11.2026 | 20:12
2026 թվականին Ադրբեջանում ոչ մարտական ​​պայմաններում զոհվել է առնվազն 49 զինծառայող
27.11.2026 | 20:00
Երբեք այսքան չեն խեղճացրել ԵՊՀ-ն՝ ռեկտորը պրոպագանդայով չի զբաղվել․ հրապարակել է Պապիկյանի խոսքը կալուգացիների մասին․ Մենուա Սողոմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.11.2026 | 19:49
Բանտում տրանսգենդերին հրաժարվել են բուժօգնություն տրամադրել․ առաջարկել են ինքնուրույն պլոմբավորել սեփական ատամը
27.11.2026 | 19:40
Սարյանի փողոցի արագության զսպման գծանշումը հեռացնում են՝ այլ լուծում գտնելու համար
27.11.2026 | 19:25
ՍԴ նախագահի ընտրությունը տապալած Երվանդ Խունդկարյանի որդին վարչական դատարանի դատավորի թեկնածուի հավակնորդ է
27.11.2026 | 19:11
Թուրքիայում ընդդիմադիր Halk TV-ի գործի շրջանակում նոր ձերբակալվածներ կան
27.11.2026 | 19:03
Երևանը` հետիոտնի՞, թե՞ մեքենայի քաղաք․ ինչ են ցույց տվել հետազոտության արդյունքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.11.2026 | 18:54
Աշտարակում՝ շինանյութի խանութներից մեկի պահեստային հատվածում, հրդեհ է բռնկվել
27.11.2026 | 18:45
Սուպերհամակարգիչը կանխատեսել է Չեմպիոնների լիգայի ֆավորիտներին
27.11.2026 | 18:36
Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի նիստը
27.11.2026 | 18:33
Թրամփը փոխել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ Ռուսաստանի և Ուկրաինայի վերաբերյալ համատեղ հայտարարությունը
27.11.2026 | 18:25
Դավիթ Համբարձումյանը 5 տարի 4 ամիս 18 օր ազատազրկում կկրի․ Վճռաբեկ դատարանը բեկանել է Վերաքննիչ դատարանի որոշումը
27.11.2026 | 18:19
Բոլտերից պոկվել, ընկել ա. տեխհսկողը` շրջված երկաթե կոնստրուկցիայի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.11.2026 | 18:10
Ինչ է քննարկվելու Փաշինյան-Պուտին հանդիպմանը // «Հրազդան» մարզադաշտի բռնագանձնման հայց է ներկայացվել
Բոլորը

Հունիսի 19-ին տեղի է ունեցել «Աջակցություն ՀՀ իրավապահ մարմինների և անվտանգության ոլորտի բարեփոխումներին» ծրագրի ղեկավար կոմիտեի 2-րդ նիստը, որին մասնակցում էր ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։

Մասնակցում էին նաև ՀՀ-ում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ Սիլյա Կասմանը, Ծրագրերի կառավարման կենտրոնական գործակալության միջազգային զարգացման համագործակցության ծրագրերի բաժնի պետի տեղակալ Ուգնե Խմելուսկայտեն, Լատվիայի ոստիկանության նախագծերի բաժնի պետ Յանա Կեզիկան, ծրագրի ղեկավար Թոմաս Բիկմանասը, ՆԳ նախարարության ներկայացուցիչներ, փորձագետներ, սահմանապահ զորքերի ծառայողներ։

Արփինե Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Եվրոպական միությանը և ծրագրի թիմին՝ ՆԳ նախարարության բարեփոխումների մեկնարկից ի վեր մշտական աջակցություն ցուցաբերելու պատրաստակամության համար։

«Անցած տարի, երբ ծրագիրը մեկնարկեց, մենք գտնվում էինք ՆԳՆ կազմավորման փուլում, երբ նոր էր գծագրվում կառուցվածքը, հաստիքային միավորներն էին հաշվարկվում։ Ուրախ եմ, որ այսօր կարող եմ փաստել, որ նախարարության կազմավորման աշխատանքները 90 տոկոսով ավարտված են, որովհետև կա թե՛ կանոնադրությունը, թե՛ հաստիքային միավորները, թե՛ հստակ գործառութային տարանջատում նախարարության և ոստիկանության միջև, ինչը հենց ռեֆորմների տրամաբանության մեջ էր դրված, որպեսզի մենք կարողանանք ճիշտ քաղաքացիական վերահսկողություն ապահովել նախարարության ենթակայության տակ գտնվող երեք ենթակա պետական մարմինների համար»,- իր խոսքում նշել է Արփինե Սարգսյանը:

Անդրադառնալով նախարարության աշխատակազմի կադրերի ընտրության գործընթացին՝ փոխնախարարն ընդգծել է բաց և թափանցիկ մրցութային ձևաչափի, ինչպես նաև հանձնաժողովներում հասարակական կազմակերպությունների ներգրավվածության կարևորությունը։

Խոսելով ծրագրի թիմի աջակցությամբ իրականացված ինտենսիվ քննարկումների մասին՝ Արփինե Սարգսյանը նշել է, որ շատ դեպքերում դրանք վերաճել են վերապատրաստումների՝ թույլ տալով նախարարության վարչությունների մակարդակում նույնականացնել հստակ գործառույթներ, նախատեսել ճիշտ մեթոդաբանական գործիքակազմեր, կանոնադրական խնդիրների իրականացման արդյունավետ ուղիներ։

ՆԳՆ-ից տեղեկացնում են, որ անդրադառնալով ձեռքբերումներին՝ փոխնախարարն առանձնացրել է ծառայությունների մատուցման որակի վերահսկողության, ռազմավարական պլանավորման, միջազգային համագործակցության ուղղություններով գործընթացների ստանդարտացման ուղղությամբ կատարված աշխատանքը, նախարարությանը ենթակա երեք պետական մարմինների գործունեության գնահատմանը, միկրոգործընթացների մանրամասն վերլուծությանը, կառուցվածքային և գործառութային բարելավումների իրականացան համար առաջարկների ներկայացմանը, ծառայողների կարողությունների զարգացմանն ուղղված աշխատանքները։

Կարևորելով նաև ՆԳՆ կրթահամալիրին ուղղված աջակցությունը՝ Արփինե Սարգսյանը նշել է, որ համատեղ ջանքերի շնորհիվ կոնսենսուսային մոդուլների ձևավորմամբ կրթահամալիրում իրականացվում են քրեական ոստիկանների վերապատրատումներ։

Հատուկ կարևորվել է նաև ծրագրի շրջանակում աջակցությունը սահմանապահ զորքերի ոլորտի բարեփոխումներին։ Մասնավորապես, ուսումնասիրվել է ԵՄ երկրների լավագույն փորձը, իրականացվել են ծառայողների կարողությունների զարգացման ու փորձի փոխանակման միջոցառումներ, ձեռք են բերվել համաձայնություններ՝ ոլորտի բարեփոխման համար անհրաժեշտ հետագա համատեղ քայլերի վերաբերյալ։

«Եվրոպական միությունը հետևողական է ծրագրի շրջանակում Հայաստանում իրավապահ մարմինների և անվտանգության ոլորտի բարեփոխումների բարեհաջող ընթացքն ապահովելու ուղղությամբ իրականացվող գործընթացին։ Այսօր ինձ համար շատ հետաքրքիր է տեսնել ծրագրի արդյունքները, լսել առաջարկություններ ՝լրացուցիչ կարիքների վերհանման և համատեղ դրանց լուծման ուղիներ նախանշելու համար»,- նշել է Սիլյա Կասմանը։

Նա իր ելույթում անդրադառնալով համանման իրավապահ համակարգ ունեցող երկրներում բարեփոխումների գործընթացի հաջող փորձին՝ կարևորել է հատկապես Լատվիայի և Լիտվայի լավագույն փորձը և նշել, որ ԵՄ-ն պատրաստակամ է շարունակելու աջակցությունը։
Ծրագրերի կառավարման կենտրոնական գործակալության միջազգային զարգացման համագործակցության ծրագրերի բաժնի պետի տեղակալ Ուգնե Խմելուսկայտեն և Լատվիայի ոստիկանության նախագծերի բաժնի պետ Յանա Կեզիկան իրենց ելույթներում անդրադարձել են հայաստանյան գործընկերների հետ համագործակցված աշխատանքին:

Ծրագրի ղեկավար Թոմաս Բիկմանասը ներկայացրել է ծրագրի աշխատանքային պլանը, առաջին բաղադրիչի գործունեության արդյունքները։

Ծրագրի աշխատանքային պլանի մյուս բաղադրիչներին են անդրադարձել թիմի փորձագետները՝ ներկայացնելով իրականացված միջոցառումներն ու գրանցված արդյունքները։
Ծավալվել է ակտիվ քննարկում։ Հաստատվել է ծրագրի կատարողականը, նաև առաջիկա 6 ամիսների գործողությունների պլանը։

Արփինե Սարգսյանն ամփոփիչ խոսքում ՀՀ Կառավարության անունից շնորհակալություն է հայտնել ԵՄ կողմից ծրագրի շրջանակում, ինչպես նաև դրանից դուրս ՀՀ իրավապահ մարմինների և անվտանգության ոլորտի բարեփոխումներին ցուցաբերված շարունակական աջակցության համար։

Նշենք, որ երկամյա ծրագիրն իրականացնում են Լիտվայի և Լատվիայի Հանրապետությունները՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում /CEPA/ և ԵՄ լավագույն փորձի առաջնահերթություններին համահունչ։