Ադրբեջանի մասնաբաժինը ԵՄ բնական գազի շուկայում հասել է 7 տոկոսի

Լուրեր

07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
Բոլորը

Ադրբեջանն անցյալ տարի 11 միլիարդ խորանարդ մետր բնական գազ է արտահանել ԵՄ երկրներ։ Այս մասին ասվում է Եվրահանձնաժողովի 2023 թվականի վերջին եռամսյակի զեկույցում: Այսպիսով, Ադրբեջանի մասնաբաժինը ԵՄ գազի ընդհանուր ներմուծման մեջ 2021 թվականի 3 տոկոսից (8 մլրդ խմ) աճել է՝ հասնելով 7 տոկոսի, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նախորդ տարի ԵՄ բնական գազի ներմուծումը կազմել է 290 մլրդ խմ, իսկ սպառումը՝ 330 մլրդ խմ, ինչը, համապատասխանաբար, 13,4 տոկոսով և 7,3 տոկոսով պակաս է նախորդ տարվա համեմատ։

ԵՄ-ն 2023 թվականին Ռուսաստանից գազի ներկրումը կրճատել է 3,5 անգամ՝ 150 միլիարդ խորանարդ մետրից հասնելով 43 միլիարդ խորանարդ մետրի։ Սա պայմանավորված է ռուս-ուկրաինական պատերազմի և սեզոնային ջերմաստիճանի բարձրացման պատճառով սահմանված պատժամիջոցներով։

Հավելենք, որ է Bloomberg-ը, հղում անելով իր աղբյուրներին, օրերս հայտնել էր, որ ԵՄ պաշտոնյաները բանակցություններ են վարում 2025 թվականին Ռուսաստան-Ուկրաինա առանցքային խողովակաշարով գազի մատակարարումների շարունակման շուրջ: Նշվում է, որ քննարկվող տարբերակներից մեկն այն է, որ եվրոպական ընկերությունները գազ գնեն Ադրբեջանից և մղեն այն Եվրոպա գնացող ռուսական խողովակաշարեր։

«Նման համաձայնությունը թույլ կտար Եվրոպային խուսափել ռուսական գազ գնելու անհարմարությունից այն ժամանակ, երբ նա փորձում է կրճատել Մոսկվայի եկամուտները»,- նշում է Bloomberg-ը։

Ըստ Bloomberg-ի՝ համապատասխան բանակցությունների արդյունքները, որոնք դեռ վաղ փուլում են, պետք է ակնկալել 2024 թվականի վերջին, երբ ճնշումը մեծանա Ուկրաինայի հետ ռուսական գազի տարանցման պայմանագրի ժամկետի ավարտի մոտենալու ֆոնին և եվրոպական ձմեռը մոտ կլինի։

Քննարկումների մասնակիցների մեկը, ըստ տեղեկությունների, գերմանական Uniper SE էներգետիկ կոնցեռնն է, որն ազգայնացվել է գերմանական իշխանությունների կողմից՝ 2022 թվականի ամռանը Ռուսաստանի Դաշնությունից գազի մատակարարումների կրճատումից հետո նրա սնանկացումը կանխելու նպատակով։

Այս լուրերի ֆոնին էլ Ադրբեջանի պետական նավթային SOCAR ընկերության նախագահ Ռովշան Նաջաֆը և ռուսական «Գազպրոմ»-ի խորհրդի նախագահ Ալեքսեյ Միլլերը բավական հաճախ են բանակցություններ անցկացնում։ Մասնավորապես, 2024 թվականին նրանք հանդիպել են արդեն 3 անգամ։ Միլլերի ու Նաջաֆի վերջին հանդիպումը տեղի էր ունեցել հունիսի 7-ին Պետերբուրգի տնտեսական ֆորումի շրջանակում։ Կողմերը քննարկել էին գազի ոլորտում համագործակցության ընթացքն ու հեռանկարները, հատուկ ուշադրություն էր դարձվել համաշխարհային էներգետիկ շուկայում տիրող իրավիճակին։

Էմմա Չոբանյան