ՀԱՊԿ-ից դուրս գալու օրը հեռու չէ․ վատացել է ՌԴ-ի և Բելառուսի հետ ՀՀ-ի հարաբերությունը․ Գարեգին Միսկարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
Բոլորը

Սրվել են հայ-բելառուսական հարաբերությունները այն աստիճանի, որ Երևանը և Մինսկը խորհրդակցությունների համար հետ կանչեցին դեսպաններին։ Փաշինյանը ասել է, որ Բելառուս չի գնա, քանի դեռ նախագահը Ալեքսանդր Լուկաշենկոն է։ Մոտ մեկ ամիս առաջ Բաքվում Լուկաշենկոն ասել էր, թե տեղյակ է եղել Ղարաբաղի վրա հարձակվելու Ալիևի ծրագրերից և անգամ համաձայն է եղել, որ այդ խնդիրը հնարավոր է պատերազմով լուծել: Փաշինյանը ԱԺ-ում ասել է՝ հաջորդ տրամաբանական քայլը լինելու է ՀԱՊԿ-ից դուրս գալը, բայց երբ՝ չէր հստակեցրել։ Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին դե ֆակտո սառեցված է։ Դեինտեգրացիայի պրոցեսի մե՞ջ է ՀՀ-ն, թե՞ կարող է վերականգնվել մասնակցությունը։ «Ժողովրդավարական հարթակ» հիմնադրամի տնօրեն Գարեգին Միսկարյանը Factor TV-ի հետ զրույցում ասում է, որ ՀԱՊԿ-ից դուրս գալու օրը հեռու չէ, հաշվի առնելով, որ վատացել են ՌԴ-ի և Բելառուսի հետ ՀՀ-ի հարաբերությունները․

«ՌԴ-ն և Բելառուսը միլիարդների զենք են վաճառել Ադրբեջանին ՀՀ-ի դեմ պատերազմից առաջ։ Սա ևս մեկ պատճառ է, թե ինչու պետք է Հայաստանը լքի ՀԱՊԿ-ը։ ՀՀ-ի վերջը կլինի ՌԴ-ի ճամբարին միանալը, քանի որ Կրեմլը կորոշի հայերիս փոխարեն, ինչը մեր պատմության վերջը կլինի»,- ասում է Միսկարյանը։

Մինչ ռուս բարձրաստիճան պաշտոնյաները դժգոհում են, որ ՀՀ-ն նվազեցրել է շփումները ՌԴ-ի հետ, վերջին տասը օրում արևմտյան արդեն երկրորդ բարձրաստիճան պաշտոնյան է ժամանել ՀՀ՝ ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Ռիչարդ Վերման։ Անցյալ շաբաթ էլ ԱՄՆ պետքարտուղարի մյուս տեղակալն էր՝ Ջեյմս Օ’Բրայանը, և հայ-ամերիկյան գործակցությունը հասցվեց ռազմավարական գործընկերության հանձնաժողովի մակարդակ։ Ջեյմս Օ՛Բրայենը Երևանում մասնակցել էր Հայաստան-Միացյալ Նահանգներ ռազմավարական երկխոսության նիստին, հայտարարել, որ Վաշինգտոնը նաև պաշտպանության, անվտանգության հարցերում է շարունակելու աշխատել Երևանի հետ։ ԱՄՆ-ն և ՀՀ-ն ուզում են ռազմավարական երկխոսությունը փոխարինել ռազմավարական գործընկերության հանձնաժողովով։ Ըստ միջազգային հարաբերությունների մասնագետների՝ այս ստատուսն ստացող երկրում ԱՄՆ-ն կատարում է երկարաժամկետ ներդրում՝ խորացնելու հարաբերությունները։

Գարեգին Միսկարյանը Հայաստանի ռազմավարական ապագան և զարգացումը տեսնում է ԵՄ-ին անդամակցելով և ԱՄՆ-ի հետ գործակցությունը խորացնելով, ինչի համար ըստ նրա՝ ստեղծված են բարենպաստ պայմաններ։ Ըստ նրա՝ ՀՀ-ի ակնկալիքը Արևմուտքից պետք է լինի ժողովրդավարության ամրապնդման հարցում աջակցելու մեջ։ Խոսելով Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և նրա առաջնորդած շարժման, հունիսի 12-ին ընդդիմադիր ակտիվիստների և ոստիկանների միջև բախման մասին, պարոն Միսկարյանը համոզված պնդում է, որ գործ ունենք մարող շարժման հետ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան