«Օտարերկրյա գործակալների» մասին օրենքը միայն կարագացնի ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը. Կոբախիձե

Լուրեր

07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
Բոլորը

«Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի ընդունումից հետո Եվրամիությանն անդամակցության շուրջ բանակցություններ սկսելու շանսերը միայն աճել են։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, հայտնում է SOVA-ն։

Նրա խոսքով՝ մինչ «Արտաքին ազդեցության թափանցիկության մասին» օրենքը նախաձեռնելը ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները սկսելու՝ Վրաստանի շանսերը «զրոյական էին»։

«Մենք մեզ թույլ տվեցինք այս տրամաբանական եզրակացությունը ԵՄ կոնկրետ ներկայացուցիչների հետ հանդիպումներից հետո, այսօր՝ օրենքի ընդունումից հետո, այդ շանսը հասել է 20-30%-ի»,- ասել է Կոբախիձեն։

Լրագրողները վարչապետից հետաքրքրվել են, թե ինչո՞ւ է այդպես կարծում, երբ արևմտյան գործընկերների հայտարարությունները հակառակն են վկայում, ինչին ի պատասխան՝ Կոբախիձեն ասել է, որ «հայտարարությունները մի բան են, արդյունքը՝ այլ»։

«2023 թվականին տարբեր հայտարարություններ եղան, բայց, ի վերջո, մենք ստացանք թեկնածուի կարգավիճակ, որովհետև երբ դու պնդում ես քո սկզբունքների վրա, արդյունք կստանաս»,- ընդգծել է Վրաստանի վարչապետը։