Պուտինը Հյուսիսային Կորեա և Վիետնամ կայցելի

Լուրեր

07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցի միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
07.10.2026 | 13:13
«Շնորհակալ եմ Աստծուն, որ արգենտինացի եմ». Մեսիի հուզիչ խոսքը հրաժեշտի խաղից հետո
07.10.2026 | 13:05
Կառուցապատողներին հիշեցրել են՝ գնման իրավունքի պայմանագրերում սպառողների իրավունքները խախտող պայմաններ չեն կարող լինել
07.10.2026 | 12:56
Կոստանյանը ներկայացրել է ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ ստեղծվող տնտեսական հնարավորությունները
07.10.2026 | 12:47
Դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյայից հօգուտ պետության բռնագանձել 3 անշարժ գույք, մեքենա և շուրջ 450 մլն դրամ
07.10.2026 | 12:36
ՌԴ-ն հրթիռներով ու ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ զոհեր և վիրավորներ կան
Բոլորը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հրավերով հունիսի 18-19-ը կայցելի ԿԺԴՀ։ ՌԲԿ-ի փոխանցամբ՝ այս մասին հայտնում է Կրեմլը։

Նշվում է, որ դրանից հետո՝ հունիսի 19-20-ը, Պուտինը կայցելի Վիետնամ։ Բանակցությունների արդյունքում նախատեսվում է համատեղ հայտարարություն և մի շարք երկկողմ փաստաթղթերի ստորագրում։ Պուտինը Վիետնամ կժամանի երկրի Կոմունիստական ​​կուսակցության կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղար Նգուեն Ֆու Չոնգի հրավերով։

Հանոյում նախատեսված են հանդիպումներ Վիետնամի նախագահ Նգուեն Ֆու Չոնգի, երկրի վարչապետ Ֆամ Մին Թինի և Ազգային ժողովի նախագահ Տրան Թան Մանի հետ։ Կողմերը կքննարկեն Ռուսաստանի և Վիետնամի միջև ռազմավարական գործընկերության վիճակը և հետագա զարգացման հեռանկարները գիտական, տեխնոլոգիական, առևտրային, տնտեսական և հումանիտար ոլորտներում։

Վերջին անգամ Պուտինը Հյուսիսային Կորեա էր այցելել նախագահության առաջին ժամկետում՝ 2000 թվականին։ Այդ ժամանակ Հյուսիսային Կորեայի առաջնորդն Կիմ Չեն Իրն էր՝ պետության գործող ղեկավարի հայրը:

2023 թվականի սեպտեմբերին Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը Ռուսաստան կատարած այցի ժամանակ էր Պուտինին հրավիրել այցելել երկիր։ Բանակցություններից հետո Պուտինը հայտարարել էր Ռուսաստանի և ԿԺԴՀ-ի միջև ռազմատեխնիկական համագործակցության հեռանկարների մասին։