Ադրբեջանում հերթական ակտիվիստն է ձերբակալվել

Լուրեր

07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
Բոլորը

Ադրբեջանի NIDA քաղաքացիական շարժումը հայտարարություն է տարածել՝ հայտնելով հունիսի 15-ին կազմակերպության անդամ Նիջաթ Ամիրասլանովի ձերբակալման մասին։ Կազմակերպությունը, սակայն, ՆԳՆ-ից չի կարողացել տեղեկություններ ստանալ Ամիրասլանովի մասին, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Ներքին գործերի նախարարության պաշտոնյաները մեզ հայտարարեցին, որ իրենք տեղեկություն չունեն Նիջաթ Ամիրասլանովի գտնվելու վայրի մասին։ Սա է՛լ ավելի է մեծացնում մտահոգությունը նրա ճակատագրի և առողջության համար»,- ասվում է շարժման հայտարարության մեջ։

Շարժումն Ամիրասլանովի կալանավորումը համարում է «անհիմն»՝ այն գնահատելով «վերջին ամիսներին Ադրբեջանում քաղաքացիական հասարակության դեմ իրականացված ռեպրեսիվ ալիքի շարունակություն»։

«Մենք մերժում ենք շինծու մեղադրանքները, որով անհիմն ձերբակալում են քաղհասարակության ակտիվիստներին։ Պաշտոնական կառույցներից պահանջում ենք տեղեկատվություն Նիջաթ Ամիրասլանովի առողջական վիճակի, նրան առաջադրված մեղադրանքի բովանդակության մասին, նաև պահանջում ենք ազատ արձակել նրան ու մյուս քաղբանտարկյալներին»,- ասվում է հայտարարության մեջ։

Ամիրասլանովը դադարել է կապի դուրս գալ հունիսի 15-ի կեսօրից։ Ընտանիքի անդամները լրատվամիջոցներին պատմել են, որ նա պատարստվում էր գնալ հարսանիքի և տանից դուրս գալիս հարազատներին ասել է, որ կվերադառնա 5 րոպեից, բայց այդպես էլ չի վերադարձել։ ՆԳՆ-ն և Գլխավոր դատախազությունը նրա մասին տեղեկություններ չեն հաղորդում։

Նախկինում Ամիրասլանովը ևս հետապնդումների է ենթարկվել։

Նշենք, որ «Ադրբեջանի քաղբանտարկյալների ազատության միությունը» օրերս հրապարակել էր երկրում քաղբանտարկյալների նոր ցուցակը, որում ներառված է 303 մարդ։ Նախորդ ցուցակի համեմատ՝ քաղբանտարկյալների թիվն ավելացել է 16-ով։

2000-ականների սկզբից ի վեր առաջին անգամ Ադրբեջանում քաղբանտարկյալների թիվը գերազանցել է 300-ը։ Վերջին ամիսների ընթացքում Ադրբեջանում մաքսանենգության մեղադրանքով ձերբակալվել են տարբեր լրատվամիջոցներ ներկայացնող շուրջ երկու տասնյակ լրագրողներ, ընդդիմադիր գործիչներ ու քաղաքական ակտիվիստներ։ Միջազգային կազմակերպությունները, այդ թվում՝ ԱՄՆ Պետքարտուղարությունը, պարբերաբար կոչ են անում Ադրբեջանի իշխանություններին վերջ տալ երկրում բռնաճնշումների ալիքին և  ազատ արձակել անարդարացի բանտարկվածներին։

Օրերս էլ ԵՄ արտաքին կապերի և անվտանգության ծառայության խոսնակ Պետեր Ստանոն հայտարարություն էր տարածել Ադրբեջանում ներման ակտի ու մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ։ ԵՄ-ն Բաքվին կոչ էր արել դադարեցնել ճնշումներն ու ազատ արձակել քաղբանտարկյալներին։

Էմմա Չոբանյան