Զելենսկին պատասխանել է Պուտինի առաջարկներին

Լուրեր

07.10.2026 | 11:02
2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 10:50
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
Բոլորը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մեկնաբանել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այսօրվա հայտարարությունները, որն ուկրաինական զորքերի դուրսբերումը երկրի չորս շրջաններից և Կիևի՝ ՆԱՏՕ-ին միանալուց հրաժարվելը պատերազմի ավարտի պայման է անվանել, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Իտալական SkyTG24 հեռուստաալիքին տված հարցազրույցում Զելենսկին Պուտինի առաջարկները համեմատել է նացիստների առաջնորդ Ադոլֆ Հիտլերի քաղաքականության հետ, որը նաև նոր տարածքային պահանջներ է ներկայացրել հարևան պետությունների նկատմամբ։

«Ինչ վերաբերում է այս հաղորդագրություններին, դրանք վերջնագիր են։ Դրանք ոչնչով չեն տարբերվում նախկինում հնչած վերջնագրերից։ Ես և դու իսկապես տեսնում ենք, որ սա նացիզմի երկրորդ վերածնունդն է։ Սա նոր ալիք է, քանի որ այս նացիզմը ռուսական է։ Այս ուղերձները նույնն են, ինչ Հիտլերինը։ Հարյուր տարի էլ չի անցել այն պահից, երբ նա ասաց՝ «Տվե՛ք ինձ Չեխոսլովակիայի մի մասը, և դրանով ամեն ինչ կավարտվի»: Ո՛չ, սա սուտ է, պատմականորեն։ Դրանից հետո Լեհաստանն էր. «Տվե՛ք ինձ Լեհաստանի մի մասը»: Դրանից հետո եղավ ամբողջ Եվրոպայի օկուպացիան։ Պուտինը գնում է նույն ճանապարհով, ինչ Հիտլերը։ Այսօր նա արդեն խոսում է չորս շրջանների մասին, իսկ մինչ այդ՝ Ղրիմն ու Դոնբասն էին»,- ասել է Վլադիմիր Զելենսկին։

Այսօր ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավարության հետ հանդիպման ժամանակ Պուտինն ասել է, որ խոսքը ոչ թե հակամարտությունը սառեցնելու, այլ դրա վերջնական ավարտի մասին է՝ վստահեցնելով, որ Ուկրաինայի զինված ուժերին երաշխավորված կլինի զորքերի անվտանգ դուրսբերումը։ Կրեմլի ղեկավարը նաև ասել է, որ պատերազմին վերջ տալու համաձայնությունները պետք է ներառեն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վերացումը։