չԾխելու մանիֆեստը․ արգելված է, բայց պարզվում է՝ կարելի է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Թեև արդեն ավելի քան 2 տարի Հայաստանում չի թույլատրվում հանրային սննդի բաց և փակ օբյեկտներում ծխախոտի կամ ծխախոտի փոխարինիչների օգտագործումը, սակայն արգելքը շատ հաճախ չի գործում։ Factor TV-ի տեսախցիկն ընդամենը մի քանի րոպեում հանրային սննդի որոշ օբյեկտներում արձանագրել է, որ այցելուները ծխում են ծխախոտ, նարգիլե, էլեկտրոնային սիգարետ, անգամ ծխամորճ, և այդ ամենը՝ հենց արգելող ցուցանակի դիմաց նստած։

Այս խախտման համար այցելուն պետք է տուգանվի 50 հազար դրամի չափով, իսկ օբյեկտի սեփականատերը՝ 150-200 հազար դրամի չափով։ Առողջապահության ու աշխատանքի տեսչական մարմինը պատասխանատու է հանրային սննդի օբյեկտներում ծխախոտն արգելող նշանների տեղադրման համար, իսկ վերահսկողությունն իրականացնում է Ներքին գործերի նախարարությունը։

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանի կարծիքով՝ ՆԳՆ-ն պետք է ուժեղացնի վարչարարությունը և ստիպի տնտեսվարողներին դադարել ծխախոտային արտադրատեսակներ մատուցել իրենց հանրային սննդի օբյեկտներում։ Պատգամավորը ֆեյսբուքյան գրառմամբ ահազանգել էր մայրաքաղաքում նորաբաց սիգարի փակ ակումբի գործունեության մասին՝ Ներքին գործերի նախարարությունից համապատասխան արձագանք ակնկալելով։

Factor TV-ն կապ հաստատեց ակումբի հիմնադրի հետ, որը մեզ հետ զրույցում պնդեց, որ այն փակ ակումբ է և հանրային չի համարվում։ Ակումբի հիմնադիրը հայտարարում է, թե ակումբի ներսում միայն սիգար է լինելու, որը, նրա պնդմամբ, ծխախոտ չի համարվում։

«Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքի 6-րդ հոդվածը սահմանում է․ հանրային սննդի օբյեկտներում, այդ թվում՝ բացօթյա (ճաշարաններ, ռեստորաններ, սրճարաններ, բարեր, բուֆետներ և խոհարարական արտադրանքի պատրաստման և իրացման այլ օբյեկտներ), արգելվում է ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների (բացառությամբ՝ բժշկական նպատակով օգտագործվող ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների) օգտագործումը:

Ծխելու հետևանքով առաջացած հիվանդություններից Հայաստանում տարեկան գրանցվում է մոտ 5,500 մահվան դեպք։ Այս մասին նշված է ՄԱԿ-ի, ՀՀ Առողջապահության նախարարության և միջազգային մի շարք կազմակերպությունների համատեղ զեկույցում։ Ծխախոտի օգտագործմամբ պայմանավորված հիվանդությունները Հայաստանի տնտեսության համար ամեն տարի առաջացնում են ավելի քան 273 միլիարդ դրամի ծախսային բեռ։ Ըստ նույն հետազոտության՝ Հայաստանում 18-ից մինչ 69 տարեկան բնակչության ավելի քան մեկ քառորդը՝ 28 տոկոսը ծխախոտի որևէ տեսակ է օգտագործում:

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան