Դոնի Ռոստովի հայկական համայնքի հետ տեսակապով քննարկվել են դասագրքերին և կրթական ոլորտին առնչվող մի շարք խնդիրներ

Լուրեր

14.10.2026 | 13:14
Սաուդյան Արաբիան հայտնել է նավթային հսկա Aramco-ի շենքին հութիների հրթիռային հարվածների մասին․ չորս մարդ է վիրավորվել
14.10.2026 | 13:05
Կադրային փոփոխություններ՝ Քննչական կոմիտեում
14.10.2026 | 12:56
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Կիևին․ 3 մարդ զոհվել է, քաղաքի մի մասը մնացել է առանց էլեկտրականության
14.10.2026 | 12:47
Փաշինյանն ազատել է Տաթև Անտոնյանին ԱԽ գրասենյակի ղեկավարի տեղակալի պաշտոնից
14.10.2026 | 12:39
SpaceX-ն առանց նախազգուշացման սահմանափակել է Starlink տերմինալների աշխատանքն Ուկրաինայի ԶՈւ-ի համար
14.10.2026 | 12:30
ԵԱՀԿ գործող նախագահ Իգնասիո Կասիսը հոկտեմբերի 15-ին կժամանի Հայաստան
14.10.2026 | 12:21
Ադրբեջանի մի շարք պետական ​​​​կառույցների կայքեր կիբերհարձակման են ենթարկվել
14.10.2026 | 12:10
Փաշինյանը խաղաղության մասին իր պատկերացումն է ներկայացրել // Սիբիհան Միրզոյանին Ուկրաինա է հրավիրել․ ԼՈՒՐԵՐ
14.10.2026 | 12:00
Վաղը մորքուրները, հորքուրները, քեռիները, առավել ևս՝ բաջանաղները թող չգան, ասեն՝ երեխաները չէին հասկանում․ Միկոյանը՝ 2-րդ նախագահին «կալանք տվողների» մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 11:52
«Իսլամի թշնամի, սիոնիստների խամաճիկ Ալիև»․ Անկարայում Ադրբեջանի դեսպանատան ու Ստամբուլում հյուպատոսության մոտ բողոքի ցույցեր են անցկացվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 11:44
«Հարավային Կովկասում ԱՄՆ-ի և ԵՄ-ի շահերը չեն հակասում միմյանց»․ Միրզոյան
14.10.2026 | 11:32
Վատիկանը հաստատել է, որ Հռոմի պապ Լևոն XIV-ը վիրահատվել է թոքերի քաղցկեղի պատճառով
14.10.2026 | 11:24
«Դեպի Եվրոպա ընթացող գնացքի վերջնակետը ո՞րն է»․ «Ոչ ոք չգիտի, բայց երկուսս էլ՝ ՀՀ-ն և ԵՄ-ն, հաճույք ենք ստանում գործընթացից»․ Միրզոյան
14.10.2026 | 11:15
Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարի, փաստաբանի և պատգամավոր Արթուր Խաչատրյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
14.10.2026 | 11:07
«Հնարավոր է՝ վաղն արթնանանք ու իմանանք, որ Հայաստան-Թուրքիա սահմանը բաց է»․ Միրզոյան
Բոլորը

Օգոստոսի 30-ին Սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ տեսաժողով Դոնի Ռոստովի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ. տեղեկացնում է նախարարության լրատվական ծառայությունը:

Հայաստանից տեսակապով հանդիպմանը մասնակցում էին սփյուռքի նախարարի տեղակալ Արամայիս Գրիգորյանը, նախարարի օգնական Վաղարշակ Հակոբյանը, Կրթության և գիտության նախարարության Արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետ Արկադի Պապոյանը, Սփյուռքի հետ կապերի բաժնի պետ Կարեն Մնացականյանը, նախարարությունների աշխատակիցներ:

Դոնի Ռոստովից մասնակցում էին Ռոստովի մարզի  Մյասնիկովսկի շրջանի կրթության բաժնի պետ Ռիտա  Բզեզյանը, շրջանի ղեկավարի տեղակալ Նազիկ Քեշիշյանը, հայկական համայնքի գործադիր տնօրեն Սերգեյ Սայադովը, ազգային կրթության բաժնի ավագ մեթոդիստ Հրանտ  Կախկիչյանը, ուսուցիչներ:

Տեսաժողովի ընթացքում քննարկվեցին նոր ուսումնական տարվան, դասագրքերին և կրթական ոլորտին առնչվող մի շարք խնդիրներ: Երկուստեք կարևորվեց մշտական կապը և առկա խնդիրների հետևողական լուծումը: