ԱՄՆ-ը կարևորում է ՀՀ-ի հետ ընդլայնված երկկողմ համագործակցությունը և ողջունում է միացումը NASA-ի Artemis համաձայնագրին. Պետդեպ

Լուրեր

27.11.2026 | 20:44
Թուրքիան ու ՌԴ-ն երեք տարով երկարաձգել են գազի մատակարարման պայմանագիրը
27.11.2026 | 20:30
Ո՞վ և ինչպե՞ս է որոշելու՝ կուսակցությունը դեմ է Հայաստանի անկախությանը, թե ոչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.11.2026 | 20:12
2026 թվականին Ադրբեջանում ոչ մարտական ​​պայմաններում զոհվել է առնվազն 49 զինծառայող
27.11.2026 | 20:00
Երբեք այսքան չեն խեղճացրել ԵՊՀ-ն՝ ռեկտորը պրոպագանդայով չի զբաղվել․ հրապարակել է Պապիկյանի խոսքը կալուգացիների մասին․ Մենուա Սողոմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.11.2026 | 19:49
Բանտում տրանսգենդերին հրաժարվել են բուժօգնություն տրամադրել․ առաջարկել են ինքնուրույն պլոմբավորել սեփական ատամը
27.11.2026 | 19:40
Սարյանի փողոցի արագության զսպման գծանշումը հեռացնում են՝ այլ լուծում գտնելու համար
27.11.2026 | 19:25
ՍԴ նախագահի ընտրությունը տապալած Երվանդ Խունդկարյանի որդին վարչական դատարանի դատավորի թեկնածուի հավակնորդ է
27.11.2026 | 19:11
Թուրքիայում ընդդիմադիր Halk TV-ի գործի շրջանակում նոր ձերբակալվածներ կան
27.11.2026 | 19:03
Երևանը` հետիոտնի՞, թե՞ մեքենայի քաղաք․ ինչ են ցույց տվել հետազոտության արդյունքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.11.2026 | 18:54
Աշտարակում՝ շինանյութի խանութներից մեկի պահեստային հատվածում, հրդեհ է բռնկվել
27.11.2026 | 18:45
Սուպերհամակարգիչը կանխատեսել է Չեմպիոնների լիգայի ֆավորիտներին
27.11.2026 | 18:36
Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի նիստը
27.11.2026 | 18:33
Թրամփը փոխել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ Ռուսաստանի և Ուկրաինայի վերաբերյալ համատեղ հայտարարությունը
27.11.2026 | 18:25
Դավիթ Համբարձումյանը 5 տարի 4 ամիս 18 օր ազատազրկում կկրի․ Վճռաբեկ դատարանը բեկանել է Վերաքննիչ դատարանի որոշումը
27.11.2026 | 18:19
Բոլտերից պոկվել, ընկել ա. տեխհսկողը` շրջված երկաթե կոնստրուկցիայի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վաշինգտոնում NASA-ի կենտրոնակայանում տեղի ունեցած արարողության ժամանակ Հայաստանը դարձել է Artemis համաձայնագրի 43-րդ ստորագրողը, ասվում է ԱՄՆ Պետքարտուղարության հայտարարության մեջ։

Նշվում է, որ Artemis համաձայնագիրը ստեղծվել է 2020 թվականին Միացյալ Նահանգների և յոթ այլ երկրների կողմից՝ սահմանելու սկզբունքների գործնական փաթեթը, որոնք կառաջնորդեն տիեզերքի ուսումնասիրությունն ու օգտագործումը:

«Միացյալ Նահանգները կարևորում է Հայաստանի հետ ընդլայնված երկկողմ համագործակցությունը և աջակցում է վարչապետ Փաշինյանի ջանքերին՝ ուղղված Հայաստանի և Հարավային Կովկասի տարածաշրջանի խաղաղությանն ու բարգավաճմանը»,- ասվում է հայտարարության մեջ։

ԱՄՆ-ը ողջունում է Հայաստանի միացումը 42 այլ երկրներին, որոնք են՝ Անգոլա, Արգենտինա, Ավստրալիա, Բահրեյն, Բելգիա, Բրազիլիա, Բուլղարիա, Կանադա, Կոլումբիա, Չեխիա, Էկվադոր, Ֆրանսիա, Գերմանիա, Հունաստան, Իսլանդիա, Հնդկաստան, Իսրայել, Իտալիա, Ճապոնիա, Լիտվա,Լյուքսեմբուրգ, Մեքսիկա, Նիդեռլանդներ, Նոր Զելանդիա, Նիգերիա, Պերու, Լեհաստան, Կորեայի Հանրապետություն, Ռումինիա, Ռուանդա, Սաուդյան Արաբիա, Սինգապուր, Սլովակիա, Սլովենիա, Իսպանիա, Շվեդիա, Շվեյցարիա, Ուկրաինա, Արաբական Միացյալ Էմիրություններ, Միացյալ Թագավորություն, Միացյալ Նահանգներ և Ուրուգվայ՝ հաստատելով համաձայնագրերի սկզբունքները կայուն քաղաքացիական տիեզերական գործունեության համար։