Արցախից ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացն ամբողջությամբ ավարտվել է

Լուրեր

01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
01.11.2026 | 14:06
Կանադայում ՀՀ դեսպանը մասնակցել է Տորոնտոյի «Հայաստան» հիմնադրամի դրամահավաք-ընթրիքին
Բոլորը

Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի դուրսբերման գործընթացը հունիսի 12-ին ավարտվել է։ Այս մասին հայտարարություն է տարածել Ադրբեջանի ՊՆ-ն։

«Խաղաղապահ զորախմբի անձնակազմը, սպառազինությունն ու տեխնիկան ամբողջությամբ լքել են մեր տարածքը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Իվանյան բնակավայրի օդանավակայանում, որտեղ տեղակայված էր ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատարության շտաբը, բարձրացվել է Ադրբեջանի դրոշը։

Նշենք, որ ավելի վաղ Իվանյանի օդանավակայանում տեղի էր ունեցել հանդիսավոր արարողություն՝ նվիրված ռուսական խաղաղապահ զորախմբի առաքելության ավարտին։ Ադրբեջանական լրատվամիջոցները հրապարակել էին տեսանյութ, որում երևում է, որ ռուս խաղաղապահների ռազմական տեխնիկան արարողության ավարտից հետո լքում է շրջանը։

Հիշեցնենք՝ ապրիլի 16-ի երեկոյան ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին, որ հայկական Դադիվանք վանական համալիրի պաշտպանությունը ռուս խաղաղապահները փոխանցել են ադրբեջանական ոստիկանությանը։ Դրանից հետո սկսեցին տարածվել ռուս խաղաղապահների տեխնիկայի շարասյուների տեղաշարժի տեսանյութեր։ Ավելի ուշ պաշտոնական Բաքուն ու Մոսկվան հաստատեցին, որ սկսվել է Արցախից ռուս խաղաղապահների վաղաժամ դուրսբերման գործընթացը։ Ապրիլի 22-ին էլ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մեկնել էր ՌԴ՝ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների։ Այցից հետո Ալիևը հայտարարել էր, որ Արցախից ռուս խաղաղապահների վաղաժամ դուրսբերման որոշումը կայացվել է Պուտինի հետ համատեղ։

Էմմա Չոբանյան