Ֆրանսիայի Ինտերպոլի կողմից հետախուզվողը հայտնաբերվել է օդանավակայանում
Հասարակություն
11.06.2024 | 13:05Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունիսի 11-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո ձերբակալվել և գծային բաժին է տարվել 35-ամյա Լուսինե Պ.-ն․ տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից։
Նա մայիսի 23-ից Ֆրանսիայի Հանրապետության Ինտերպոլի կողմից հետախուզվում էր սեռական շահագործման և մարմնավաճառության մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք: