Եթե ​​Ուկրաինան ընկնի, Լեհաստանը և Բալթյան երկրները կկանգնեն ռուսական հարձակման անմիջական վտանգի առաջ. Սիկորսկի

Լուրեր

07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
Բոլորը

Լեհաստանը Ռուսաստանին տեսնում է որպես սպառնալիք, որը չի կարելի անտեսել։ Վարշավայում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտարարել է երկրի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Արևմտյան առաջնորդները վերջերս հայտարարեցին, որ լրջորեն քննարկում են ՆԱՏՕ-ի սահմանային երկրների վրա Ռուսաստանի հարձակման սպառնալիքը։ Սիկորսկին համաձայն է այս մտահոգությունների հետ։

«Եթե Ուկրաինան ընկնի, Լեհաստանը և Բալթյան երկրները կկանգնեն ռուսական հարձակման անմիջական սպառնալիքի առաջ»,- ասել է նա։

Ըստ պաշտոնյայի՝ Լեհաստանի իշխանությունները սկսել են ամրացնել սահմանը, բացի այդ, պաշտպանության վրա ծախսում են ՀՆԱ-ի 4 տոկոսը։

Անցյալ շաբաթ արտասահմանյան լրագրողների հետ զրույցում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն «անհեթեթություն» է անվանել ՆԱՏՕ-ի երկրների վրա հարձակվելու՝ Ռուսաստանի ծրագրերի մասին խոսակցությունները:

Խոսելով Ռուսաստանի հետ ապագա հարաբերությունների մասին՝ Սիկորսկին ասել է, որ «Լեհաստանի իշխանությունները բոլոր ռուսներին չեն նույնացնում Պուտինի ռեժիմի հետ» և «չեն կորցրել հավատն ապագայում ժողովրդավարական Ռուսաստանի ի հայտ գալու հարցում»։

«Ռուսաստանը միշտ կմնա մեր ամենամոտ հարևանը, և մենք հուսով ենք, որ նա կլինի խաղաղ և բարեկամական հարևան»,- ընդգծել է Լեհաստանի արտգործնախարարը։