Անահիտ Ավանեսյանը տեսակցել է պայթյունի հետևանքով հոսպիտալացված տուժածներին
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը տեսակցել է Երևան֊Սևան ճանապարհին երեկ տեղի ունեցած պայթյունի հետևանքով հոսպիտալացված տուժածներին։
«Պացիենտներից երկուսի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է, չորսինը` միջին ծանրության։
Մեր բուժաշխատողներն անում են հնարավոր ամեն ինչ նրանց ապաքինման համար։
Հանդիպեցի նաև տուժածների հարազատներին։
Մաղթում եմ առողջություն, արագ ապաքինում»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է նախարարը։
Երևան-Սևան ճանապարհի գազալցակայաններից մեկում հզոր պայթյուն է որոտացել